040.0586.020617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2017 թվականի N 586-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունիսի 1-ի
N 586-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություններ) ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկերը (այսուհետ` ցանկեր) և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
3. Ցանկերը ներառում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների անվանումները:
4. Ցանկերում կատարվող փոփոխությունները ներառում են այդ ցանկերում արդեն ներառված տվյալների հետ կապված փոփոխություններն ու լրացումները:
5. Ցանկերը և դրանցում կատարվող փոփոխությունները հարկային մարմին են ներկայացվում էլեկտրոնային եղանակով` փաստաթղթաշրջանառության (Mulberry) կամ այլ համակարգի միջոցով` համապատասխան համակարգչային ծրագրի ձևաչափով (Microsoft Excel):
6. Յուրաքանչյուր տարվա համար ցանկերը սույն կարգին կից N 1 ձևին համապատասխան ներկայացվում են մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը ներառյալ:
7. Յուրաքանչյուր տարվա համար ներկայացված ցանկերում կատարվող փոփոխությունները սույն կարգին կից N 2 ձևին համապատասխան ներկայացվում են յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Ձև N 1
ՑԱՆԿ
20__ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Դիվանագիտական |Հայաստանի Հանրապետության |
|ը/կ|ներկայացուցչություններն ըստ |դիվանագիտական |
| |բաժինների (դեսպանություններ, |ներկայացուցչության նկատմամբ |
| |հյուպատոսություններ, |փոխադարձաբար ԱԱՀ-ի 0 տոկոս |
| |ներկայացուցչություններ և այլն)|դրույքաչափ կիրառելու |
| | |վերաբերյալ նշում (-) |
|___|_______________________________|_________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________|_________________________________|
|1. | | |
|___|_______________________________|_________________________________|
|1) | | |
|___|_______________________________|_________________________________|
|2) | | |
|___|_______________________________|_________________________________|
|2. | | |

|...| | |
._____________________________________________________________________.
Ձև N 2
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 20__ ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Փոփոխված կամ լրացվող դիվանագիտական|Փոփոխության կամ լրացման |
|ը/կ|ներկայացուցչություններն ըստ |նկարագրությունը |
| |բաժինների (դեսպանություններ, | |
| |հյուպատոսություններ, | |
| |ներկայացուցչություններ և այլն) | |
|___|__________________________________|______________________________|