040.0471.060517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2017 թվականի N 471-Ն
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասը, 589-րդ և 590-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետը և «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը և 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված, 2017 թվականի հունվարի 18-ի դրությամբ 19 827 000 դրամ գնահատված արժեքով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 11 ա շենքի N 31 հասցեում գտնվող, 79.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք 1) հետ վերցնել և փոխանակել (որպես հատուցում տրամադրել) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մակար Գևորգի Նահապետյանի
(անձնագիր` 4505066205, տրված` 10.02.2003 թ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի «Դանիլովսկի» ՆԳԲ-ի կողմից, ստորաբաժանման կոդը` 772-093, հաշվառված քաղ. Մոսկվա, Սերպուխովսկի վալ, շենք 24, մասնաշենք 2, բնակարան 41)
սեփականությունը հանդիսացող` 2017 թվականի հունվարի 18-ի դրությամբ 29 747 000 դրամ գնահատված արժեքով, Երևան քաղաքի Ադոնցի փողոց 7 շենք, 20 շինություն հասցեում գտնվող, 179.9 քառ. մետր մակերեսով տարածքի (այսուհետ` գույք 2) հետ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոխանակվող գույք 1-ը և գույք 2-ը համարվում են համարժեք և կողմերի միջև որևէ դրամական կամ այլ ձևով փոխհատուցման պարտավորություն չեն առաջացնում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2011 թվականի նոյեմբերի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 138/0011 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման կազմակերպության միջոցների հաշվին.
2) քաղաքացի Մակար Գևորգի Նահապետյանի կողմից նաև գույք 1-ի արժեքի որոշման համար նախատեսված 60 000 դրամ գումարը վճարելուց հետո մեկամսյա ժամկետում վերջինիս հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի փոխանակության պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման վերջինիս միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սույն որոշմամբ պետության անունից ձեռք բերված գույք 2-ն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են վճարման կազմակերպության միջոցների հաշվին:
6. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված անշարժ գույքի փոխանակության գործարքի արդյունքում առաջացող եկամտային հարկի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1,982,700 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
7. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի
N 471-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________.
| |Ցուցանիշների փոփոխությունը|
| |(ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
|__________________________|__________________________|
|1. Եկամուտների գծով | 1,982.7 |
|__________________________|__________________________|
|2. Ծախսերի գծով | 1,982.7 |
|__________________________|__________________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 0 |
._____________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի
N 471-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի եկամուտները |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ծախսերի ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |___________________________|
| |1-ին |ինն ամիս|տարի |
| |կիսամյակ| | |
|_________________________________________|________|________|_________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
|_________________________________________|________|________|_________|
|այդ թվում` | | | |
|_________________________________________|________|________|_________|
|Հարկային եկամուտներ և պետական տուրքեր |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի
N 471-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական |Ցուցանիշների փոփոխությունը |
|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի և |(ծախսերի ավելացումները |
|ժ |մ |ս |դասերի անվանումները |նշված են դրական նշանով) |
|ի |բ |ը | |___________________________|
|ն |ը | | |1-ին |ինն ամիս|տարի |
|ը | | | |կիսամյակ| | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
| | | |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | | | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքների |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
| | | |պահուստային ֆոնդ | | | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| | | |այդ թվում` | | | |
|__|__|__|________________________________|________|________|_________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
| | | |ֆոնդ | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2017 թվականի մայիսի 4-ի
N 471-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Ցուցանիշների փոփոխությունը|
|դասակարգման հոդվածների անվանումները |(ծախսերի ավելացումները |
| |նշված են դրական նշանով) |
| |__________________________|
| |1-ին |ինն ամիս|տարի |
| |կիսամյակ| | |
|__________________________________________|________|________|________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
|__________________________________________|________|________|________|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|________|________|________|
|Պահուստային միջոցներ |1,982.7 |1,982.7 |1,982.7 |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում