040.0296.270317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 մարտի 2017 թվականի N 296-Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնում հաշվառելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 23-ի
N 296-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
1. Սույն հավելվածով կարգավորվում են տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնում հաշվառելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված համակարգիչները հաշվառվում են հարկային մարմնի կողմից:
3. Տոտալիզատորի կազմակերպման գործունեության մասով հարկային մարմնի կողմից հաշվառման ենթակա են տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչները: Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության մասով հարկային մարմնի կողմից հաշվառման ենթակա են խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները:
i
4. Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից հաշվառվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին ներկայացված` արտոնագրային հարկ վճարող համարվելու մասին հայտարարության հիման վրա:
5. Հարկային մարմինը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված համակարգիչները հաշվառում է ըստ առանձին հարկ վճարողների և ըստ գործունեության իրականացման վայրերի (հասցեների):