Սեղմել Esc փակելու համար:
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐ ...

 

 

010.0144.171016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով.

«13) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան` օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան.

14) սերտիֆիկացման մարմին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «կողմից» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «վարում է» բառերից առաջ լրացնել «իր սահմանած կարգով» բառերով, իսկ «սուբյեկտների» բառից հետո` «հաշվառման» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «և օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի» բառերը.

2) 4-րդ մասի «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

17 հոկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-144-Ն

 

 

pin
ՀՀ 28.09.2016
N ՀՕ-144-Ն օրենք