041.0713.221199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 նոյեմբերի 1999 թվականի թիվ 713
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ի. փոփոխումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման` սահմանել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և դրանց համակարգերի հիմնարկների կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման հավելվածում`
«12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների հանձնաժողով 10 1»
տողում «10» թիվը փոխարինել «14» թվով.
«22. ՀՀ կրոնի գործերի պետական խորհուրդ 8 2» տողը
շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«22. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ
18 2»:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքները սահմանված կարգով ապահովելու համար:
Հավելված
i
ՀՀ վարչապետի 1999 թվականի
նոյեմբերի 22-ի N 713 որոշման
Հայաստանի Հանրապետության նախարարությունների,
գերատեսչությունների և դրանց համակարգերի հիմնարկների
կրճատման ենթակա հաստիքային միավորների թիվը
_________________________________________________________________________
Նախարարության, գերատեսչության Կրճատման ենթակա
հիմնարկի անվանումը հաստիքային
միավորների թիվը
_________________________________________________________________________
ՀՀ արդարադատության նախարարության դատական 75
ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումներ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 49
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 7
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն 7
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 21
ՀՀ սոցիալական ապահովության նախարարության 142
զբաղվածության կենտրոններ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 24
ՀՀ քաղաքաշինության նախարարության 24
քաղաքաշինական պետական տեսչություն
ՀՀ ֆինանսների նախարարություն համակարգ 30
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 58
ՀՀ պետական եկամուտների նախարարության 150
տարածքային հարկային տեսչություններ, տարածաշրջանային մաքսատներ և մաքսակետեր
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 42
նախարարություն
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության 125
նախարարության տարածքային ստորաբաժանումներ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական 10
գործակալություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական 20
գործակալության տարածքային ստորաբաժանումներ
ՀՀ սեփականաշնորհման նախարարություն 18
ՀՀ սեփականաշնորհման նախարարության տարածքային 5
մարմիններ
ՀՀ սեփականաշնորհման նախարարության աճուրդային կենտրոն 5
_________________________________________________________________________
Ընդամենը 812