100.0022.210616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 հունիսի 2016 թվականի N 22-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 6-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 32-Ն հրամանի հավելվածում (այսուհետ` հրամանի հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) հրամանի հավելվածի 17-րդ կետում`
i
ա. «աղյուսակ 4-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 5-ում» բառերով,
բ. «815» թիվը փոխարինել «815-Ն» բառով,
i
2) հրամանի հավելվածի 18-րդ կետում «աղյուսակ 5-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 4-ում» բառերով,
i
3) հրամանի հավելվածի 26-րդ կետում «չի օգտագործվում» բառերը փոխարինել «օգտագործման համար չի թույլատրվում» բառերով,
i
4) հրամանի հավելվածի 30-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ռազմագիտության և ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սաների համար սննդի օրական չափաքանակները սահմանել համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման Հավելված 1-ի N 5 աղյուսակի»,
i
5) հրամանի հավելվածի 46-րդ կետում «աղյուսակ 9-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 10-ում» բառերով,
i
6) հրամանի հավելվածի 47-րդ կետում «աղյուսակ 10-ում» բառերը փոխարինել «աղյուսակ 9-ում» բառերով,
7) Աղյուսակ 9-ի «Պանիր «Չանախ»» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«.___________________________________________________________________.
|Պանիր «Չանախ» |18,5 |24,5 |0 |295 |
.___________________________________________________________________.»: