Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0028.250216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        02            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32016069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 փետրվարի 2016 թվականի N 28-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետում «Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի» բառերը փոխարինել «ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med)» բառերով.

2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:».

3) Հավելվածի 8-րդ կետում.

i

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է:».

բ. 1-ին ենթակետը լրացնել նոր «բ» պարբերությամբ.

«բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:».

4) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:

Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:».

i

5) Հավելվածի 26-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:».

6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-րդ կետով.

i

«30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:».

7) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:

Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:».

i

8) Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.

9) Հավելվածը լրացնել նոր Ձև 4-ով` համաձայն հավելված 2-ի:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2016 թվականի փետրվարի 10-ի

թիվ 28-Ն հրամանի

 

«Ձև 3

 

.____________________________________________________________________.

| | |IX. Վկայականի    |(dd/mm/yyyy)   | II. վկայականի դասը /         |

| | |գործողության     |               | Class of medical             |

| | |ժամկետի ավարտը   |               | Certificate                  |

| | |Expiry date      |               |   .______.                   |

| | |of tհis          |               |   |   3  |                   |

| | |certificate      |               |   .______.                   |

| | |_________________________________|                              |

| | |Բժշկական հետազոտության|          | XIII. Գործում է մինչև        |

| | |ամսաթիվ/Examination   |          | Expiry date (dd/mm/yyyy)     |

| | |date:                 |          |                              |

| | |_________________________________| XIII. Սահմանափակում (ներ) /  |

| | |Date of general  |(dd/mm/yyyy)|  | Limitation (s)               |

| | |medical          |            |  | Կոդ/Code:                    |

| | |examination      |            |  | Նկարագիր/Description         |

| | |_________________|____________|  |                              |

| | |Date of last     |(dd/mm/yyyy)|  | X. Թողարկման ամսաթիվ         |

| | |electrocardiogram|            |  | Date of issսe                |

| | |_________________|____________|  | (dd/ mm/ yyyy)               |

| | |Date of last     |(dd/mm/yyyy)|  |                              |

| | |audiogram        |            |  | Signatսre of issսing         |

| | |_________________|____________|  | AME / Medical assessor       |

| | |                 |(dd/mm/yyyy)|  |                              |

| | .______________________________|  | XI. Կնիք / Stamp             |

| |                                |  |                              |

| |ATCO. MED. A. 020 Decrease in   |  |                              |

| |medical fitness                 |  |                              |

| |(a) Licence holders shall not   |  |                              |

| |exercise the privileges of their|  |                              |

| |licence and related ratings or  |  |                              |

| |certificates                    |  |                              |

| |at any time when they:          |  |                              |

| |(1) are aware of any decrease in|  |                              |

| |their medical fitness which     |  |                              |

| |might render them unable to     |  |                              |

| |safely exercise those privileges|  |                              |

| |(2) take or use any prescribed  |  |                              |

| |or non-prescribed medication    |  |                              |

| |which is likely to interfere    |  |                              |

| |with the safe exercise of the   |  |                              |

| |privileges of the applicable    |  |                              |

| |licence;                        |  |                              |

| |(3) receive any medical,        |  |                              |

| |sսrgical or other treatment that|  |                              |

| |is likely interfere with the    |  |                              |

| |safe exercise of the privileges |  |                              |

| |of the applicable licence;      |  |                              |

| |(b) In addition, licence        |  |                              |

| |holders shall, withoսt սndսe    |  |                              |

| |delay, seek aero-medical advice |  |                              |

| |when they:                      |  |                              |

| |(1) have սndergone a sսrgical   |  |                              |

| |operation or invasive procedսre;|  |                              |

| |(2) have commenced the regսlar  |  |                              |

| |սse of any medication;          |  |                              |

| |(3) have sսffered any           |  |                              |

| |significant personal injսry     |  |                              |

| |involving incapacity to         |  |                              |

| |interfere with the safe exercise|  |                              |

| |of the privileges of the        |  |                              |

| |applicable licence;             |  |                              |

| |(4) have been sսffering from any|  |                              |

| |significant illness involving   |  |                              |

| |incapacity interfere with the   |  |                              |

| |safe exercise of the privileges |  |                              |

| |of the applicable licence;      |  |                              |

| |(5) are pregnant;               |  |                              |

| |(6) have been admitted to       |  |                              |

| |hospital or medical clinic;     |  |                              |

| |(7) first reqսire correcting    |  |                              |

| |lenses.                         |  |                              |

| .________________________________.  |                              |

|                           4         |                   ________ 3 |

.____________________________________________________________________.

.____________________________________________________________________.

|I. Իրավասու Մարմին, երկիր/          | REPՍBLIC of ARMENIA           |

|state of issսe                      | «____________» /             |

|ՀԱՅԱՍՏԱՆ, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ/ARMENIA,       | «_____________»             |

|GDCA                                |    (բժշկական                  |

|III. վկայականի N/                   |    հաստատության               |

|Certificate N                       |    անվանումը)                 |

|                                    | (name of the medical centre)  |

|IV. Վկայականը կրող անձի             |                               |

|ազգանունը, անունը                   | ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ             |

|last and first name                 |                               |

|of holder                           | MEDICAL CERTIFICATE           |

|                                    |                               |

|XIV. Ծննդյան                        |      CLASS 3                  |

|ամսաթիվը                            |                               |

|Date of birth                       | Թողարկվել է համապատասխան      |

|(DD/mm/yyyy)                        | ԵՄ 2045/340 որոշման/issսed in |

|                                    | accordance with EՍ CR         |

|VI. Ազգությունը /                   | 2015/340 ԵԱԱԳ/EASA            |

|Nationality                         | Փարտ-ԱԹՍՕ-Մեդ/Part-ATCO-Med,  |

|                                    | Փարտ-ԱԹՍՕ-ԱՐ/Part-ATCO-AR.    |

|VII. Վկայականը կրող                 |                               |

|անձի ստորագրությունը                | Վերաբերում է Օդային           |

|signatսre of holder                 | երթևեկության  կառավարման      |

|                                    | կարգավարի վկայականին/         |

|                                    |                               |

|                                    | Pertaining to an Air Traffic  |

|                                    | Controllers License           |

|                                    |                               |

|                                    | Այս Բժշկական Վկայականը        |

|                                    | համապատասխանում է ԻԿԱՕ        |

|                                    | չափանիշներին                  |

|                                    | This Medical Certificate      |

|                                    | complies with ICAO standardԺs |

|                                    |                               |

|                           _______ 2|                               |

.____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2016 թվականի փետրվարի 10-ի

թիվ 28-Ն հրամանի

 

«Ձև 4

 

Ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձև

համապատասխան EASA Part-Med և ICAO Doc 8984 պահանջների

 

._____________________________________________________________________.

|(201).         |(202) |(203)|(204) |(205) |(206) ԶՃ` նստած|(207)     |

|Հետազոտության  |հասակը|քաշը |աչքերի|մազերի|(մմ սնդ սյան)  |պուլսը`   |

|տեսակ          |      |     |գույնը|գույնը|               |հանգստի   |

|               |      |     |      |      |               |պայմ.     |

|Առաջնային []   |      |     |      |      |_______________|__________|

|Երկարաձգման [] |      |     |      |      |Սիստ.  |Դիաստ. |Հաճախու-  |

|Հատուկ         |      |     |      |      |       |       |թյունը`   |

|ուղեգրման []   |      |     |      |      |       |       |__________|

|Վերականգնման []|      |     |      |      |       |       |Ռիթմը`    |

|               |      |     |      |      |       |       |Կանոն. [] |

|               |      |     |      |      |       |       |անկանոն []|

._____________________________________________________________________.

 

Կլինիկական հետազոտություն. նշել բոլոր կետերի վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|                  |Նորմալ|Ոչ նորմալ|                |Նորմալ|Ոչ նորմալ|

|__________________|______|_________|________________|______|_________|

|(208) Գլուխ, դեմք,|      |         |(218) Որովայն,  |      |         |

|վիզ, պարանոց,     |      |         |ճողվածք, լյարդ, |      |         |

|գանգամաշկ         |      |         |փայծաղ          |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(209) բերան,      |      |         |(219) հետանցք,  |      |         |

|կոկորդ, ատամներ   |      |         |հաստ աղի        |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(210) քիթ,        |      |         |(220)           |      |         |

|հարքթային         |      |         |միզասեռական     |      |         |

|սինուսներ         |      |         |համակարգ        |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(211) ականջներ,   |      |         |(221) էնդոկրին  |      |         |

|թմբկաթաղանթ,      |      |         |համակարգ        |      |         |

|թմբկաթաղանթի      |      |         |                |      |         |

|շարժունակություն  |      |         |                |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(212) աչքեր -     |      |         |(222) վերին և   |      |         |

|ակնագունդ և       |      |         |ստորին          |      |         |

|հավելումներ,      |      |         |ծայրանդամներ,   |      |         |

|տեսադաշտեր        |      |         |հոդեր           |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(213) աչքեր - բիբ |      |         |(223) ողնաշար,  |      |         |

|և  աչքի հատակ     |      |         |այլ հենաշարժական|      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(214) աչքեր -     |      |         |(224)           |      |         |

|ակնագնդերի        |      |         |նյարդաբանական,  |      |         |

|շարժողություն,    |      |         |ռեֆլեքսներ,     |      |         |

|նիստագմ           |      |         |ևն              |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(215) թոքեր,      |      |         |(225)           |      |         |

|կրծքավանդակ,      |      |         |Հոգեբուժական    |      |         |

|կուրծք            |      |         |                |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(216) սիրտ        |      |         |(226) մաշկ,     |      |         |

|                  |      |         |ախտանշաններ,    |      |         |

|                  |      |         |լիմֆատիկ        |      |         |

|                  |      |         |հանգույցներ     |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(217) անոթային    |      |         |(227) ընդհանուր |      |         |

|համակարգ          |      |         |համակարգային    |      |         |

|__________________|______|_________|________________|______|_________|

|(228) Նշում.      |      |         |                |      |         |

|Նկարագրել բոլորը, |      |         |                |      |         |

|ինչի վերաբերյալ   |      |         |                |      |         |

|«ոչ նորմալ» նշում |      |         |                |      |         |

|է կատարվել        |      |         |                |      |         |

._____________________________________________________________________.

 

Տեսողության սրություն

 

._____________________________________________________________________.

|(229) Հեռու տեսողություն - 5 մ    |(230) Միջանկյալ տեսողություն      |

|                                  |N 14 - 1 մետր հեռավորությունից    |

|__________________________________|__________________________________|

|       |Առանց  |   |Ակնոց-|Կոնտակ-|           |Առանց     |Տեսողական  |

|       |կոռեկ- |   |ներ   |տային  |           |կոռեկցիայի|կոռեկցիայով|

|       |ցիայի  |   |      |լինզա- |           |__________|___________|

|       |       |   |      |ներ    |           |Այո  | ոչ |Այո  | ոչ  |

|_______|_______|___|______|_______|___________|_____|____|_____|_____|

|Աջ աչք |Շտկումը|   |      |       |Աջ աչք     |     |    |     |     |

|       |մինչև  |   |      |       |           |     |    |     |     |

|_______|_______|___|______|_______|___________|_____|____|_____|_____|

|Ձախ աչք|Շտկումը|   |      |       |Ձախ աչք    |     |    |     |     |

|       |մինչև  |   |      |       |           |     |    |     |     |

|_______|_______|___|______|_______|___________|_____|____|_____|_____|

|Բինօ-  |Շտկումը|   |      |       |Բինօկուլյար|     |    |     |     |

|կուլյար|մինչև  |   |      |       |           |     |    |     |     |

._____________________________________________________________________.

.__________________________. .________________________________________.

|231. Մոտիկ տեսողություն.  | |(232)       |(233) կոնտակտային          |

|N 5- տողը` 30-50 սմ       | |Ակնոցներ    |լինզա                      |

|հեռավորությունից          | |Այո [] ոչ []|Այո [] ոչ [] Տեսակը        |

|__________________________| |տեսակը      |                           |

|         |Առանց   |կոռեկ- | |            |                           |

|         |կոռեկ-  |ցիայով | |            |                           |

|         |ցիայի   |       | |            |                           |

|_________|________|_______| |____________|___________________________|

|         |Այո| ոչ |Այո| ոչ| |Ռեֆրակցիայի |Սֆերիկ|Գլանա-|առանցք|լրա-  |

|         |   |    |   |   | |խանգարում   |      |ձև    |      |ցուցիչ|

|_________|___|____|___|___| |____________|______|______|______|______|

|Աջ աչք   |   |    |   |   | |Աջ աչք      |      |      |      |      |

|_________|___|____|___|___| |____________|______|______|______|______|

|Ձախ աչք  |   |    |   |   | |Ձախ աչք     |      |      |      |      |

|_________|___|____|___|___| |________________________________________|

|Բինօ-    |   |    |   |   | |(313) Գունազգացողություն                |

|կուլյար  |   |    |   |   | |Նորմալ [] ոչ նորմալ                     |

|         |   |    |   |   | |[] Պսևդո-իզոքրոմատիկ                    |

|         |   |    |   |   | |քարտեր, տեսակը`                         |

|         |   |    |   |   | |Իշիխարայի թեստ (24 քարտ),               |

|         |   |    |   |   | |Քարտերի քանակը-, սխալների քանակը -      |

.__________________________. .________________________________________.

 

(234) Լսողություն (եթե չի իրականացվել 239/241)

 

.___________________________________________________________________.

|Խոսակցական թեստ` 2 մետր հեռ.,|            |Աուդիոմետրիա            |

|մեջքով դեպի հետազոտողը       |            |                        |

|_____________________________|____________|________________________|

|Աջ ականջ                     |Ձախ ականջ   |Հց  |500 |1000|2000|3000|

|_____________________________|____________|____|____|____|____|____|

|Այո [] ոչ []                 |Այո [] ոչ []|Աջ  |    |    |    |    |

|__________________________________________|____|____|____|____|____|

|                                          |Ձախ |    |    |    |    |

.___________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|(235) Մեզի քննություն Նորմալ [] ոչ նորմալ []                         |

|_____________________________________________________________________|

|Գլյուկոզ     |սպիտ       |արյուն         | Այլ ախտ. Էլ.              |

|_________________________|___________________________________________|

|(236) Շնչառական ֆունկցիա`|(237) հեմոգլոբին ____________ _____միավոր  |

|ԱԱԾ1/ԹԿՏ________%        |Նորմալ [] ոչ նորմալ []                     |

|Նորմալ [] ոչ նորմալ []   |                                           |

._____________________________________________________________________.

 

ՈՒղեկցող հաշվետվական ձևեր, քանակը`

 

.__________________________________________________________________.

|                          |Չի իրականացվել նորմալ Ոչ նորմալ/բացատր.|

|__________________________|_______________________________________|

|(238) ԷԿԳ                 |                                       |

|__________________________|_______________________________________|

|(239) Աուդիոգրամմա        |                                       |

|__________________________|_______________________________________|

|(240) Ակնաբանական         |                                       |

|__________________________|_______________________________________|

|(241) ՔԿԱ                 |                                       |

|__________________________|_______________________________________|

|(242) Արյան լիպիդային կազմ|                                       |

|__________________________|_______________________________________|

|(243) Շնչառական ֆունկցիա  |                                       |

|__________________________|_______________________________________|

|(244) Այլ (նշել)          |                                       |

.__________________________________________________________________.

 

(247) ԱԲՓ եզրակացությունը.

 

._____________________________________________________________________.

|Դիմողի անուն-ազգանունը __                                            |

|Ծննդյան ամսաթիվը ________                                            |

|Դիմումի համարը ___________                                           |

|                                                                     |

|[] Պիտանի Դաս «» ավիաբժշկական վկայականի համար                       |

|[] Դաս «» ավիաբժշկական վկայական է թողարկվել ստորագրող ԱԲՓ կողմից    |

|   (կից ներկայացվում է վկայականի պատճենը)                            |

|[] Ոչ պիտանի` Դաս «» ավիաբժշկական վկայականի համար                   |

|[] ՈՒղեգրվել է հետագա հետազոտության. եթե այո, ապա ինչո՞ւ և  ո՞ւմ     |

|                                                                     |

|(248) Նշումներ, սահմանափակումներ.                                    |

|                                                                     |

| .________________________________________________________________.  |

| |(249) ԱԲՓ հայտարարագիր. Իմ ստորագրությամբ հաստատում եմ, որ      |  |

| |անձամբ եմ իրականացրել դիմողի ավիաբժշկական հետազոտությունը,      |  |

| |լրացրել հաշվետվական ձևը,  և  որ սույն հաշվետվական ձևը  և  կից   |  |

| |ներկայացվող փաստաթղթերը ներառում են իմ կողմից իրականացրած       |  |

| |հետազոտության արդյունքներն ամբողջությամբ և  ճշմարիտ:            |  |

| |________________________________________________________________|  |

| |(250) Վայր և  ամսաթիվ |ԱԲՓ անուն, ազգանուն և  հասցե  |ԱԲՓ       |  |

| |                      |                              |վկայականի |  |

| |ԱԲՓ Ստորագրություն    |Էլ. Փոստ                      |համարը    |  |

| |                      |Հեռ. Ֆաքս                     |          |  |

| |                      |                              |          |  |

| .________________________________________________________________.  |

._____________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.02.2016
N 28-Ն
Հրաման