Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

100.0044.141015

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        10            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10015419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2015 թվականի N 44-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 82 հրամանով հաստատված հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման N 2.III.3.2... սանիտարական կանոնների`

1) վերնագրում «2.III.3.2... «թվերը փոխարինել «2.III.4.2...» թվերով:

2) 21.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

i

«Բժշկի, ատամնաբույժի (առկայության դեպքում) և բուժմիջամտությունների (պրոցեդուրային) առանձնասենյակները ապահովվում են լվացարանակոնքերով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով դույլերով, պահարաններով:»:

3) 21.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«21.3 Հանրակրթական դպրոցների բուժկետի/կաբինետի բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.28 կետի համաձայն, իսկ անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը սահմանվում է համաձայն Հավելված 1-ի:

4) Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2015 թ. հուլիսի 31-ի

N 44-Ն հրամանի

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2002 թ. փետրվարի 11-ի

N 82 հրամանի

 

ՑԱՆԿ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԿԵՏ/ԿԱԲԻՆԵՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

2. Կորտիկոստերոիդներ (դեքսամեթազոն)

3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)

4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)

5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)

6. Կատվախոտի հանուկ

7. Կատվախոտի ոգեթուրմ

8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3%

9. Սպիրտ բժշկական 70%

10. Յոդի ոգեթուրմ 5%

11. Անուշադրի սպիրտ 10%

12. Խոնավածուծ սպեղանի

13. Վիրակապ ոչ ստերիլ

14. Վիրակապ ստերիլ

15. Բամբակ

16. Ռետինե սեղմակ

17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.07.2015
N 44-Ն
Հրաման