118.0529.180815
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 08 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 հուլիսի 2015 թվականի N 529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 438-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևերը հաստատելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 438-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները`
i
1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և հրամանով հաստատված N 2 հավելվածը «ՀՀ տարածք ներմուծվող» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումների)» բառերով,
2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով`
«3) ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»,
3) հրամանը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2015 թվականի հուլիսի 31-ի
N 529-Ն հրամանի
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարի
2014 թվականի հուլիսի 17-ի
N 438-Ն հրամանի
._____________________________________________________________________.
|ՀԱՅՏ | Փաստաթղթի հերթական համարը |
|ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ | ____________________________|
|ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ | (լրացվում է հարկային մարմնի |
|ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ | կողմից |
|ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ | |
|_______________________________________|_____________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)| | | | | | | | |
|_______________________________________|_____________________________|
|2. Իրավաբանական անձի անվանումը կամ | |
|անհատ ձեռնարկատիրոջ անունը, | |
|ազգանունը | |
|_______________________________________|_____________________________|
|3. Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ | |
| բնակության վայրը) | |
|_______________________________________|_____________________________|
|4. Հաշվառման վայրի հարկային | |
| տեսչության անվանումը | |
._____________________________________________________________________.
.__________________________________________________________________.
|5.Ծածկագիրն|6. Ապրան-|7. Ապրան-|8. Ենթա-|9. Տարո- |10. Արտադրվող |
|ըստ ԱՏԳ ԱԱ |քախմբի |քատեսակի |տեսակը |ղությունը|ապրանքների |
| |համառոտ |անվանումը|(նկարա- |(ծավալը. |դրոշմավորման |
| |անվանումը| |գիրը) |քաշը կամ |համար |
| | | | |տվյալ |անհրաժեշտ |
| | | | |ապրանքա- |դրոշմապիտակների|
| | | | |տեսակին |քանակ |
| | | | |բնորոշ | |
| | | | |չափման | |
| | | | |այլ | |
| | | | |միավոր) | |
|___________|_________|_________|________|_________|_______________|
|___________|_________|_________|________|_________|_______________|
|___________|_________|_________|________|_________|_______________|
.________________________________________|_________|_______________|
|Ընդամենը | |
._________________________.
Հարկ վճարողի/ղեկավարի ___________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
«___» _____________ 20 __»