Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 363-Ն Ո ...

 

 

040.1357.131213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 1357-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 363-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի համաձայն ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 41-րդ կետում`

i

ա. «անտառային տարածքներով» բառերը փոխարինել «անտառների և անտառային հողերի տարածքներով» բառերով,

բ. «անտառուղիները» բառից հետո կետը լրացնել «(սույն կանոնակարգի իմաստով անտառուղիներ` էլեկտրահաղորդման օդային գծերի տակ գտնվող և հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերով և թփերով պատված տարածքներ)» բառերով,

գ. 4-րդ ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել հենասյուների անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-ին կետով.

i

«41.1. Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին:».

3) 42-րդ կետում`

i

ա. «անտառային ֆոնդի հողատարածքներով» բառերը փոխարինել «անտառների և անտառային հողերի տարածքներով» բառերով,

բ. երկրորդ նախադասությունը «համաձայն» բառից հետո լրացնել «, դրա մասին նախապես իրազեկելով համապատասխան համայնքի ղեկավարին:» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով ընդունել էլեկտրական ցանցերի համակարգի անխափան գործունեությանն ու անտառուղիներում, անտառների և անտառային հողերի տարածքներում հրդեհաանվտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին համատեղ հրաման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2013
N 1357-Ն
Որոշում