(ուժը կորցրել է 29.04.00 թիվ ՀՕՈ-1 որոշում)
i
040.0001.150699 /կամ 040.ՀՕՈ-1.150699/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N ՀՕՈ-3 ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» N ՀՕՈ-3 օրենքի ուժ ունեցող որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի`
i
«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերին համապատասխան` բացառությամբ սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:
Անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է միայն սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան:
Սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, իսկ «գ» ենթակետին համապատասխան հաշվարկված վճարը` տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը»,
«գ» ենթակետը հանել.
i
բ) որոշմամբ հաստատված բնապահպանական վճարի դրույքաչափերում`
i
I բաժնի 1-ին կետի`
«բ» ենթակետում «իրավաբանական անձանց պատկանող» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով.
«գ» ենթակետում «ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող» բառերով, իսկ «ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների» բառերը` «ՎԱԶ 2105, 2107, մյուս մոդիֆիկացիայի» բառերով,
III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների
համար վճարի դրույքաչափերը
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
ազբոշիֆեր, ջերմամեկուսիչ ազբեստային 3 տոկոս
սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ
կապար պարունակող արտադրանք, ներկեր 3 տոկոս
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ 3 տոկոս
(սնդիկային)
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) 3 տոկոս
նավթ, նավթամթերք 2 տոկոս
մայթաձյութ 2 տոկոս
վառելիքաքսուքային նյութեր 2 տոկոս
հանքային յուղեր 2 տոկոս
էլեկտրոդներ (եռակցման) 1,5 տոկոս
նավթալին (կարծր) 1,5 տոկոս
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, 1,5 տոկոս
լիթիումային)
տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ 1,5 տոկոս
ավտոդողեր 0,8 տոկոս
կինո-ֆոտո ժապավեններ 0,8 տոկոս
ապակյա մանրաթելեր 0,8 տոկոս
չմաքրված դատարկ տարողություններ 0,8 տոկոս
(կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ)
դետերգենտներ (լվացող նյութեր) 0,5 տոկոս
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ 0,5 տոկոս
(սառնարաններ, դեզոդորանտներ)
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և 0,5 տոկոս»:
փաթեթներ
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տարեկան տեխնիկական զննությունն անցած այն ավտոմեքենաների և մեխանիզմների սեփականատերերը, որոնք ավտոմեքենաների ու մեխանիզմների տարեկան տեխնիկական զննության ժամանակ սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերի I բաժնի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան վճար վճարող չեն հանդիսացել նշված վճարի տեսակի համար պետք է վճարեն մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը:
15 հունիսի 1999 թ.
ՀՕՈ-1