Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 82-Ն ...

 

 

040.0844.090813

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2013 թվականի N 844-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 82-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 26-ի «Աուդիտ իրականացնող անձանց կողմից ներկայացվող եռամսյակային հաշվետվության ձևը, այն լրացնելու և ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 82-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ձևում`

i

ա. N 4 աղյուսակի 6-րդ և 9-րդ սյունակներում «ներգրավված աշխատող» բառերը փոխարինել «համատեղությամբ (ներգրավված) աշխատող» բառերով,

բ. N 6 աղյուսակը լրացնել նոր` «Տվյալ աուդիտի կամ աուդիտորական դիտարկման արդյունքում կազմված աուդիտորական եզրակացությունն ստորագրած պատասխանատու աուդիտորի անունը և ազգանունը» սյունակով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգում`

i

ա. 2-րդ կետի 4-րդ ենթակետում «ներգրավված» բառը փոխարինել «համատեղությամբ (ներգրավված)» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն աղյուսակի «համատեղությամբ (ներգրավված) աշխատող» հասկացությունն առաջին տողում որակավորված աուդիտորների վերաբերյալ տվյալները լրացնելիս դիտարկել որպես «համատեղությամբ աշխատող» աուդիտորներ և հաշվի առնել, որ հասկացությունը վերաբերում է ինչպես լիցենզիայի պայման ապահովող` օրենքով նախատեսված 2 աուդիտորների, այնպես էլ լիցենզիայի պայման չապահովող աուդիտորների թվին:»,

բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպությունում աշխատող որակավորված աուդիտորների վերաբերյալ (N 1 հավելվածի N 5 աղյուսակ) աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «այո» նշագրումը, եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար ապահովում է լիցենզավորման պայման: Ընդ որում, կախված լիցենզիայի պայման ապահովող որակավորված աուդիտորի տվյալ կազմակերպությունում հիմնական կամ համատեղությամբ աշխատող լինելու հանգամանքից` համապատասխանաբար կատարվում է «Այո հիմնական» կամ «Այո համատեղությամբ» նշագրումը: Աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորների կազմում կատարված փոփոխությունների (աուդիտորի` աշխատանքից ազատվելու կամ աշխատանքի ընդունվելու) մասին տեղեկությունները` նշելով փոփոխության բնույթը, փոփոխության ամսաթիվն ու հիմք հանդիսացող փաստաթղթի համարը: Նույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է միայն հաշվետու ժամանակաշրջանում աուդիտորական կազմակերպության համար լիցենզավորման պայման ապահովող աուդիտորների կազմում փոփոխության առկայության դեպքում: Եթե որակավորված աուդիտորի վկայականը տվյալ աուդիտորական կազմակերպության համար չի ապահովում լիցենզիայի պայման, ապա սույն աղյուսակի 4-րդ սյունակում կատարվում է «ոչ» նշագրումը.»,

գ. 2-րդ կետի 6-րդ ենթակետում «դրական կարծիք արտահայտող եզրակացություն» բառերը փոխարինել «չձևափոխված կարծիք (դրական կարծիք) արտահայտող եզրակացություն» բառերով, իսկ «վերապահումով դրական կարծիք արտահայտող եզրակացություն» բառերը` «ձևափոխված կարծիք (վերապահումով դրական կարծիք) արտահայտող եզրակացություն» բառերով,

դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հաշվետվություն չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո հաշվետվությունը չներկայացնելու, կրկին անճշտություններով ներկայացնելու դեպքում լիազորված մարմինը հարուցում է վարչական վարույթ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.2-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2013
N 844-Ն
Որոշում