117.0179.100613
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 06 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11713225
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 մայիսի 2013 թվականի N 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 137-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու ու մրցութային հանձնաժողովներում հասարակական կազմակերպություններ ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 1668-Ն որոշման հավելված N 2-ի 32-րդ, 32.1-ին, 32.2-րդ, 32.3-րդ կետերի և 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 464-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողի մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու կազմը, հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնի համար գնահատման չափանիշները սահմանելու մասին» N 137-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին, 31.2-րդ և 31.3 կետերով.
«31.1. Գնահատումն անցկացնում են պետական հիմնարկի տնօրենի հրամանով նշանակված ոչ պակաս, քան 2 անձ:
31.2. Յուրաքանչյուր չափանիշի գնահատման միավորը որոշվում է տվյալ չափանիշի գնահատմանը մասնակցած անձանց կողմից գնահատված միավորների հանրագումարների միջին միավորով:
31.3. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատումն անցկացվում է նրանց տվյալների յուրաքանչյուր գնահատման չափանիշի համեմատությամբ:».
i
2) հրամանի N 1 հավելվածի 32-րդ կետի «միջոցով» բառից հետո լրացնել «` մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելուց առնվազն մեկ օր առաջ» բառերով.
i
3) հրամանով հաստատված հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն` հավելվածի:
Հավելված
ՀՀ քաղաքաշինության նախարարի
2013 թվականի մայիսի 30-ի
N 179-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնների գնահատման չափանիշները` պետական հիմնարկի տնօրենի կողմից հաստատված յուրաքանչյուր պաշտոնի նկարագրի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ`
1) կրթության համար` 0-20 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-40 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ`
1) կրթության համար` 0-15 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի գլխավոր մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի առաջատար մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի քաղաքաշինական ծրագրերի իրականացման բաժնի մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի պետ`
1) կրթության համար` 0-15 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ-կադրերի տեսուչ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
11. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
12. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբանական և գնումների կազմակերպման բաժնի մասնագետ-իրավաբան`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ`
1) կրթության համար` 0-15 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-10 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-45 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-30 միավոր:
14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի առաջատար մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-20 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-25 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
15. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի մասնագետ`
1) կրթության համար` 0-10 միավոր,
2) ընդհանուր աշխատանքային ստաժի համար` 0-25 միավոր,
3) մասնագիտական ստաժի համար` 0-20 միավոր,
4) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և աշխատանքային ունակությունների համար` 0-45 միավոր:
16. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսատնտեսագիտական և գործերի կառավարման բաժնի տնտեսագետ`