040.1592.211212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 դեկտեմբերի 2012 թվականի N 1592-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն հաստատելու մասին» N 780-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները ներառում են`
1) բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները.
2) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում 2 տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը.
3) ախտաբանական վիճակները, որոնց դեպքում 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչև 18 տարին լրանալը:».
i
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
1.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափորոշիչների կիրարկման` հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների և ախտաբանական վիճակների վերաբերյալ մեթոդական ուղեցույց` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ:».
i
4) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը «զուգահեռ» բառից հետո լրացնել «, եթե դրանք մեկը մյուսին ծանրացնում կամ խորացնում են» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 2 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ».
6) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ 4 ՏԱՐԻ ԴԻՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ԱՆԺԱՄԿԵՏ, ԻՍԿ «ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ` ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ