ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 սեպտեմբերի 1992թ թիվ 460
i
ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՄՅՈՒՍ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական, իրավական տեսակներին չհամապատասխանող մասնավոր և մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունների վերակազմավորման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով վերակազմավորվող փոքր ձեռնարկություններից չի գանձվում վերագրանցման տուրք` համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման:
i
3. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1994 թվականի հունվարի 1-ից սկսած 2 ամսվա ընթացքում սահմանված կարգով դատարան կամ արբիտրաժ հայց ներկայացնել մինչև 1994 թվականի հունվարի 1-ը սույն որոշման մեջ նշված չգրանցված կամ չվերագրանցված ձեռնարկությունների վերաբերյալ, այդ մասին տեղեկացնելով համապատասխան բանկային հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներին` սույն որոշման 3-րդ կետում նշված ձեռնարկությունների լուծարման վերաբերյալ դատարանի կամ արբիտրաժի որոշումն ստանալու պահից սառեցնել նրանց հաշվարկային և մյուս հաշիվները` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարքային հանձնաժողովների կողմից համապատասխան որոշում ներկայացնելը:
5. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հ.107 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի վրա:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի հանրապետության կառավարության
1992 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 460 որոշման
ՄԱՍՆԱՎՈՐ ԵՎ ՄՅՈՒՍ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ՓՈՔՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
i
1. Պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից հիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին, հիմնադիրների կողմից ընդունված որոշման համաձայն վերակազմավորվում են դրանց դուստր ձեռնարկությունների:
Պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
2. Այն փոքր ձեռնարկությունները, որոնց գույքի մեջ նրանց հիմնադիր պետական ձեռնարկության, կազմակերպության, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ավանդ չի ներդրվել, պետք է իրենց կառավարման բարձրագույն մարմնի կողմից ընդունեն որոշում անհատական, ընտանեկան ձեռնարկության, տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու մասին և վերագրանցվեն «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցվելիս նրանց պետք է ներկայացնեն տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության գրանցման համար անհրաժեշտ հիմնադիր փաստաթղթեր:
Նշված փոքր ձեռնարկությունները վերակազմավորման մասին որոշումն ընդունում են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
3. Պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների, հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից ստեղծված փոքր ձեռնարկությունները, որոնց գույքը սեփականության իրավունքով պատկանում է ինչպես հիմնադրին, այնպես էլ` ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի, հիմնադրի և ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմինների համատեղ որոշմամբ իրավունք ունեն վերակազմավորվելու տնտեսական ընկերակցության, բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորվելու դեպքում, եթե վերակազմավորվող փոքր ձեռնարկության հիմնադիրներից մեկը հանդիսանում է պետական ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, ապա ստեղծվող ընկերության հիմնադիր պայմանագրում պարտադիր պետք է նշվի, որ պետական մասնակիցն ընկերությունից դուրս գալու կամ սեփականաշնորհման դեպքերում լիիրավ իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական հիմնադրամի իր բաժնեմասի նոր սեփականատիրոջ ընտրության հարցում:
Եթե այդպիսի որոշում չի կայացվում փոքր ձեռնարկության անհամաձայնության պատճառով, ապա նշված փոքր ձեռնարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվում են:
Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
4. Եթե փոքր ձեռնարկության հիմնադիր ձեռնարկությունը կամ կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը վերակազմավորման միջոցով, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 1, 2 և 3-րդ կետերի համաձայն: Հակառակ դեպքում, եթե հիմնադիր ձեռնարկությունը դադարեցրել է իր գործունեությունը և չունի իրավահաջորդ, ապա փոքր ձեռնարկության վերակազմավորումը կատարվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն:
5. Մասնավոր կամ մյուս փոքր ձեռնարկությունները պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական և կոոպերատիվ կազմակերպությունների կողմից չհիմնադրված փոքր ձեռնարկությունները, որոնք չեն համապատասխանում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ձեռնարկությունների համար սահմանված կազմակերպական-իրավական տեսակներից և ոչ մեկին, վերակազմավորվում են սույն կարգի 2-րդ կետի համաձայն:
6. Սույն կարգով վերակազմավորված ձեռնարկությունները հանդիսանում են նախկին փոքր ձեռնարկությունների իրավահաջորդը, ձեռք են բերում նոր կնիք և բանկային հիմնարկների կողմից սահմանված կարգով պահանջվող տեղեկություններն ու նոր դրոշմահետքը ներկայացնելով շարունակում են օգտվել բանկային հիմնարկներում իրենց նախկին հաշիվներից: