040.0696.060612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2012 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 7-րդ կետում`
i
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «պետական գրանցման համարը, հեռախոսահամարը» իսկ «ազգանունը» բառից հետո` «պետական հաշվառման համարը, հեռախոսահամարը» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը.».
i
2) 8-րդ կետում «5-րդ» թիվը փոխարինել «7-րդ» թվով, իսկ «2-րդ ձևի» բառերը` «N 4 հավելվածի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի համար` կազմակերպիչ հանդիսացող հայտատուն ներկայացնում է նաև ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gov.am/licenses):».
i
5) 11-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «իսկ սահմանային շերտում գործող կամ կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը» բառերով.
i
6) 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «և կատարված են սույն կարգի 11-րդ կետում նշված պահանջները» բառերը.
7) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
i
«2.1) ապահովել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.».
8) N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ձև N 1
ՀԱՅՏ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատու ____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և
հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և
հեռախոսահամարը)
Գտնվելու վայրը _______________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ
բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը ___________________
_____________________________________________________________________
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը __________________________
_____________________________________________________________________
(լիցենզավորման ենթակա առևտրի իրականացման վայրի տեսակը)
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար:
Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1) առևտրի իրականացման վայրի տարածքի սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը.
2) առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի և այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեման`_____ էջ.
3) (*) առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) (այսուհետ` վաճառատեղեր) և վաճառողների մասին հայտարարություն`_______էջ.
4) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.
5) (**) Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:
Հայտնում եմ, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության օրենքներով և լիցենզավորման կարգով նախատեսված` առևտրի իրականացման վայրին ու առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պարտադիր պահանջները կատարված են.
----------------------------
*) Հայտարարությունը ներկայացնում են միայն կազմակերպիչ հանդիսացող հայտատուները:
**) Ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպող կամ կազմակերպիչ հանդիսացող հայտատուները:
2) լիցենզավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու _______________________________ ______________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ ___________ 20 թ.»:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ