Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱ ...

 

 

114.0038.100412

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        04            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11412187

                                           

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                  ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                                               

                     20 մարտի 2012 թվականի թիվ 38-Ն

                            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 205-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 731 որոշմամբ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի սեպտեմբերի 15-ի «Ոչ բնակելի տարածքի վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերի տիպային օրինակները հաստատելու մասին» N 205-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները.

i

1. Հրամանի 1-ին կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի» 4-րդ կետը լրացնել նոր` 4.5. ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «4.5. Կետանցի վրա տույժը հաշվարկվում է մինչև վարձակալի կողմից ողջ պարտքի փաստացի մարումը:»:

2. Հրամանի 1-ին կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի» 7-րդ կետը լրացնել նոր` 7.1.6. ենթակետով` հետևյալ բովանդակությամբ. «7.1.6. վերակազմավորվել է (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց)»:

i

3. Հրամանի 2-րդ կետով հաստատված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի» 6-րդ կետը լրացնել նոր 6.1.5. և 6.1.6.ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1.5. վերակազմավորվել է (դրույթը վերաբերում է միայն իրավաբանական անձանց)»:

«6.1.6. տրամադրված տարածքը չի օգտագործում կամ հանձնել է մեկ այլ սուբյեկտի օգտագործմանը, կամ օգտագործում է համատեղ, ինչը պարզվել է կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:»:

4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
20.03.2012
N 38-Ն
Հրաման