ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 37
i
15. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը`
1. Հավանություն տալ`
1) «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին ու ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 22-ի
նիստի N 37 արձանագրային
որոշման
i
ԾՐԱԳԻՐ ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
i
«ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագիրը (այսուհետ Ծրագիր) մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշման հավելվածի 4.4.7 կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի դրույթների:
Ծրագիրը սահմանում է ԱՊՀ երկրների հայ համայնքների կյանքում առկա մարտահրավերները, կրթամշակութային խնդիրները, դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումների ցանկը` նախատեսված 2012-2014 թվականների ժամանակահատվածի համար:
I. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ
1. Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանում հայկական սփյուռքի ձևավորման առավել ակտիվ շրջանը կապված է խորհրդային տարիների հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում: Միաժամանակ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի աշխուժացում: Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-Սփյուռք ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պրիմորիեի երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսկի, Տյումենի, Պերմի, Կալուգայի, Տվերի, Նովգորոդի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, ՈՒլյանովսկի, Ռյազանի մարզերի, Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսեթիա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեայի, Թաթարստանի հանրապետությունների հայկական հասարակական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները:
2005 թվականի պաշտոնական տվյալներով ՌԴ-ում բնակվում է շուրջ 1.1 միլիոն հայ, համաձայն այլ աղբյուրների` 2-2.5 միլիոն:
Ռուսաստանի մի շարք շրջաններում` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում:
Ռուսաստանի դաշնային վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարակական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ: Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային և Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, իրականացվում են տարբեր ծրագրեր:
Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռարձակման գործում:
Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան), Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան):
Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ:
Չնայած այդ ամենին` համայնքների շուրջ համախմբվում է հայության փոքր մասը, իսկ ճնշող մեծամասնությունը, զբաղված լինելով ընտանիքի գոյության համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, բավարարվում է տոների առիթով եկեղեցի այցելելով` այսպիսով կամաց-կամաց նահանջելով ազգային արմատներից:
2. ՈՒկրաինայի հայ համայնք
Համաձայն պատմագիտական տվյալների` ՈՒկրաինայում հայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, ՈՒկրաինայի արևմտյան և հարավային հատվածներում և առանձնահատուկ դերակատարություն ու նշանակալի ներդրում են ունեցել ՈՒկրաինայի արդի իրականության մեջ: Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները:
Այսօր ՈՒկրաինայում ապրում է ավելի քան 400 000 հայ, որը կազմում է երկրի բնակչության մոտ մեկ տոկոսը: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40 000 հայ: Հայ համայնքի յոթանասուն տոկոսն այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից ՈՒկրաինա գաղթած մեր հայրենակիցները:
Սկսած 1988 թվականից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ: ՈՒկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված ավելի քան քսան հայկական եկեղեցի:
2001 թվականին ՈՒկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական կառույց` «ՈՒկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը, որն իր բնույթով առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին է: ՈՒկրաինայում գործում է 24 կազմակերպված տարածաշրջանային համայնք և ՈՒՀՄ-ի 3 ներկայացուցչություն: ՈՒՀՄ-ն միավորում է համայնքները` համախմբելով նրանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Միությունը համագործակցում է ՈՒկրաինայի բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ ազդեցիկ ուժերի հետ:
Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Ղրիմի, Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի, Կիևի հայ համայնքները: Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող ՈՒկրաինայի հայ երիտասարդների միությունը:
ՈՒՀՄ-ի հովանավորությամբ գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, տպագրվում են թերթեր: 10-հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որտեղ զետեղվում են նաև ուկրաիներեն ու հայերեն հոդվածներ:
ՈՒՀՄ-ին կից ստեղծվել է Հայագիտության կենտրոն, հիմնադրվել «Հայագիտական հետազոտությունները ՈՒկրաինայում» գիտական պարբերական:
Ղրիմում Վերածնության միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է նախագիծ, որի շնորհիվ հայկական բոլոր ճարտարապետական հուշարձանները գրանցվել են, իրականացվել է դրանց մանրամասն նկարագրական և լուսանկարչական փաստագրում:
3. Բելառուսի հայ համայնք
Բելառուսի Հայ համայնքը հիմնվել է 1990 թ. (գրանցվել է 04.01.1992 թ.)` հայ մտավորականների և խոշոր գործարարների նախաձեռնությամբ:
1999 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Բելառուսում բնակվել է 10 191 հայ, որից 2 800-ը` Մինսկում: 2003 թվականի ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է շուրջ 30 000-ի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:
Բելառուսի Հայ համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն ունի ավելի քան 300 անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:
Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոց կրում է հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալեբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները:
1991 թվականին հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որն այժմ հայերի հիմնական հավաքատեղին է: Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված Խաչքարը պատրաստվել է Հայաստանում, օծվել` Էջմիածնում: Ներկայում Մինսկում կառուցվում է հայկական եկեղեցի:
Մինսկի Հայաստան կրթամշակութային ընկերությունից բացի` Բելառուսում գործում է հայկական ևս չորս հասարակական կազմակերպություն` Մոգիլյովի «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորում (ունի բաժանմունք նաև Բոբրույսկ քաղաքում), Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորում, Բոբրույսկ քաղաքի «ՈՒրարտու» հասարակական կազմակերպություն և մեկ` «Հայ Առաքելական կրոնական համայնք»` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիով: Հայկական հասարակական կազմակերպություններ կան նաև Բրեստում, Վիտեբսկում և Գոմելում:
Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, «Մորֆե Աքուսթիք Բանդ» («Morfe Acoustic Band») ջազային խումբը: 1991 թվականից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որի աշակերտների թիվը վերջին 2 տարում հասել է 150-ի:
Բելառուսում հրատարակվում են հայկական «Միասին» թերթը և «Անիվ» ամսագիրը: Հայ համայնքի կյանքը լուսաբանում է նաև «Նոյան տապան»-ը, որը թեև լույս է տեսնում Ռուսաստանում, սակայն Մինսկում ունի հատուկ թղթակից:
4. Մոլդովայի հայ համայնք
Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 000 հայ` հիմնականում Քիշնև, Բելց, Խնչեշտ, Նոր Անենի, Կամրատ և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում: Մոլդովայի հայ համայնքում գործում է չորս հայկական հասարակական կազմակերպություն` «Մոլդովայի հայ համայնք» (1992 թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000 թ.) և Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» կազմակերպություն (1998 թ.), որոնք միավորվել են «Մոլդովայի Հանրապետության` Հայկական կազմակերպությունների միության» մեջ:
«Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» կազմակերպությունը առանձնանում է իր մշակութային և հասարակական ակտիվ գործունեությամբ, լայն ճանաչում ունի Քիշնևում և Մոլդովայի հարակից շրջաններում, արժանացել է բազմաթիվ դիպլոմների ու պատվոգրերի, Մոլդովայի Հանրապետության Նախագահի, Խորհրդարանի փոխխոսնակի, Քիշնևի քաղաքապետի շնորհակալագրերի: Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց և «Արմենիա» հայկական մշակութային կենտրոնը: Կիրակնօրյա մի դպրոց էլ գործում է «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» համայնքին կից:
Քիշնևում գործում է հայկական երկու եկեղեցի` Սուրբ Աստվածածին (կառուցված 1804 թ.) և Սուրբ Հարություն (կառուցված 1904 թ.): Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը, 1992 թվականին իր հարակից տարածքով և շինություններով 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» կազմակերպության ջանքերով այժմ եկեղեցին վերանորոգվել է, նրա հարակից տարածքում բացվել է կիրակնօրյա դպրոց և մշակույթի կենտրոն: Մոլդովայի Բելց քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:
5. Թուրքմենստանի հայ համայնք
Թուրքմենստանում հայկական գաղթավայրերի պատմությունը բաժանվում է չորս փուլի` 1881-1917 թթ.- հայկական գաղթավայրերի կազմավորում և արագ զարգացում, 1917-39 թթ. հայ համայնքների իրավական և ազգային-մշակութային ինքնավարության բռնի վերացում, 1939-91 թթ.` հայերի ուծացման քաղաքականության իրականացում, 1991-ից մեր օրերը` ազգային կյանքի վերականգնում:
Ըստ 1995 թ. մարդահամարի տվյալների` Թուրքմենստանում հայերի թիվը կազմում է մոտ 35 հազար: Դրանց միայն 40% է իր մայրենի լեզուն համարում հայերենը: Թուրքմենստանում բնակվող հայերի մեծամասնությունը խոսում է հայերեն արցախյան կամ սյունյաց բարբառներով, իսկ գրական հայերենին տիրապետում է ընդամենը 670 մարդ: Հայերի մեծ մասը տիրապետում է նաև թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուների:
Հայերը հիմնականում բնակվում են մայրաքաղաք Աշգաբադում նաև Մառիում, Թուքմենբաշիում, Էլոտանում, Թուրքմենաբադում:
Թուրքմենստանում հայկական համայնքային կազմակերպություններ չկան: Հայ ակտիվիստների ջանքերով, սկսած 2009 թ.-ից, երկրի տարբեր քաղաքներում հիմնադրվել են 4 մեկօրյա դպրոցներ, որոնք ունեն որակյալ կադրերի կարիք:
6. Ղազախստանի հայ համայնք
2009 թ. տվյալներով Ղազախստանում բնակվում է շուրջ 25 000 հայ: Ոչ պաշտոնական տվյալներով հայերի թիվը կազմում է մոտ 60.000: Նրանց զգալի մասն ապրում է Ալմաթիում, մյուսները կենտրոնացած են հիմնականում Կուստանայում, Ակտյուբինսկում, Կարագանդայում:
2004 թ. հոկտեմբերին Ալմաթիում ստեղծվել է Ղազախստանի Հանրապետության «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների միությունը, որը միավորում է Ղազախստանի տարածաշրջանների հայկական ազգային կազմակերպությունները:
Ղազախստանի քաղաքներում գործում են մի շարք հայկական համայնքային կազմակերպություններ, որոնց թվում են «Վան» ազգային-մշակութային հայկական կենտրոնը (Աստանա), «Էրեբունի» հայկական համայնքը (Կոստանայ), «ՈՒրարտու» հայկական համայնքը (Ակտոբե), Արևելյան Ղազախստանի «Արարատ» հայկական մշակութային կենտրոնը (ՈՒստ Կամենոգորսկ), Արևմտյան Ղազախստանի «Նոյան Տապան» հայկական-լուսավորական միությունը (ՈՒրալսկ), Հարավ-Ղազախստանյան շրջանի հայկական մշակութային կենտրոնը (Կոկչետավ), «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնը (Կարագանդա), Մագիստաուսկայա մարզի հայկական ազգային մշակութային կենտրոնը (Ակտաու), «Կենտրոն» հայկական մշակույթի կենտրոնը (Պետրոպավլովսկ), «Հայրենիք» հայկական համայնքը (Պավլոդար), Հայկական մշակութային կենտրոնը (Տալդի-Կուրգան):
Հայկական սփյուռքը Ղազախստանում ներկայացված է Ղազախստանի ժողովուրդների վեհաժողովում (ասամբլեա):
Համայնքային կազմակերպություններին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայկական մշակույթ, հայոց պատմություն: Ղազախստանի գրեթե բոլոր քաղաքներում հայկական մշակութային կենտրոններին կից գործում են պարային և երաժշտական համույթներ:
7. Տաջիկստանի հայ համայնք
1990-ական թթ.` Խորհրդային Միության փլուզումից հետո, երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթը Տաջիկստանից: 1994 թ. Տաջիկստանում բնակվում էր 6 հազար հայ, որոնց մեծ մասը կենտրոնացված էր Դուշանբեում: 2003 թ. տվյալներով հայերի թիվը երկրում կազմում էր շուրջ 3 հազար: Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային ընկերությունը, որը հիմնվել է 1989 թ. դեկտեմբերի 9-ին: Համայնքում կարևորվում է Տաջիկստանի հայերի զբաղվածության խնդիրը, հայերենի և հայոց պատմության ուսուցման կազմակերպումը, բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ հայերեն պետք է սովորեն նաև երեխաների ծնողները:
8. ՈՒզբեկստանի հայ համայնք
1920-30-ական թթ. խորհրդային իշխանության տարիներին, ՈՒզբեկստանում հայերի թիվը շարունակել է ստվարանալ` ի հաշիվ Անդրկովկասից և Ռուսաստանից ներգաղթող հայերի: Ըստ 1970, 1979, 1989 թվականների համամիութենական մարդահամարների տվյալների` հայերի թիվն ՈՒզբեկստանում կազմել է համապատասխանաբար` 34,2 հազար, 42,4 հազար և 50,5 հազար:
2005 թ. տվյալներով ՈՒզբեկստանում բնակվում էր շուրջ 80 հազար հայ, որից 50 հազար ունի ՈՒզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած էին Տաշքենդ (30 հազար) և Սամարղանդ (32 հազար) քաղաքներում: Հայկական համայնք կա նաև Անդիժանում:
ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո ՈՒզբեկստանի հայերը հնարավորություն են ստացել դրսևորելու իրենց ավանդական ձեռներեցությունը և նախաձեռնությունը: Տաշքենդում, Սամարղանդում, Անդիժանում, Ֆերգանայում և այլ քաղաքներում նրանք հիմնել են առևտրական տարբեր ձեռնարկություններ, բացել սրճարաններ, պանդոկներ, դարձել սեփականաշնորհված գործարանների և ֆաբրիկաների տերեր: Դրա հետ մեկտեղ համայնքում սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքը:
ՈՒզբեկստանի անկախության հռչակումից հետո (1991) հիմնվել են Տաշքենդի Հայ մշակույթի կենտրոնը և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնը, որոնք միավորված են ՈՒզբեկստանի հայ ազգամշակութային կենտրոնի ներքո: Տաշքենդում և Սամարղանդում գործում են հայկական եկեղեցիներ:
9. Ղրղզստանի հայ համայնք
2003 թ. պաշտոնական տվյալներով Ղրղզստանում բնակվում է 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 հազար հայ, որոնք կենտրոնացած են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում: Հայերը բնակվում են նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում:
2004 թ. Ղրղզստանի հայ համայնքը համալրվել է Թուրքմենստանից գաղթած հայերի հաշվին:
Հայերի թվում շատ են միջին և մանր ձեռներեցները, արհեստավորները, բյուջետային համակարգի աշխատակիցները (բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ): Նրանց 50% տիրապետում է մայրենի լեզվին, պարբերաբար այցելում է Հայաստան և մշտական կապ պահպանում Հայաստանում բնակվող իրենց բարեկամների հետ:
1996 թ. Ղրղզստանում ստեղծվել է «Ղրղզստանում հայերի «Քարավան» հասարակական միավորումը», որը 2009 թվականի հոկտեմբերին վերանվանվել է «նաիրի»: Համայնքին կից գործում է կիրակնօրյա դպրոց, որն ունի որակյալ կադրերի կարիք, և պարային համույթ: Հայերը մասնակցում են Ղրղզստանում կազմակերպված համերգներին և մշակութային միջոցառումներին: Համայնքը Ղրղզստանի ազգերի վեհաժողովի հովանու ներքո մասնակցել է համահանրապետական մշակութային միջոցառումներին և մրցույթներին: Միավորումն իրականացնում է հայապահպան գործունեություն` ուղղված երիտասարդ սերնդի դաստիարակությանը և հայ մշակույթի ու կրթության հանրամատչելիացմանը:
II. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Տարածաշրջանում տարբեր գնահատականներով բնակվում է շուրջ երեք միլիոն հարյուր քսան հազար հայ, որից Ռուսաստանում` 2.5 միլիոն, ՈՒկրաինայում` 400 հազար, Բելառուսում` 30 հազար, Մոլդովայում` 12 հազար, Թուրքմենստանում` 35 հազար, Ղազախստանում` 60 հազար, Տաջիկստանում` 3 հազար, ՈՒզբեկստանում` 80 հազար:
2. գաղթօջախների աշխարհագրական դիրքը (ռուսաց լեզվի ազդեցության ոլորտի առկայությունը) և մեծ հեռավորությունը հայաշատ, կայուն գաղթօջախներից հանգեցնում են հայկական սփյուռքի ազգային դիմագծի աղավաղումների ու կորստի.
3. երիտասարդ սերունդը հիմնականում չի տիրապետում մայրենի լեզվին կամ տիրապետում է միայն խոսակցական լեզվին, որն էլ, գործածության ոլորտ չունենալով, աստիճանաբար մոռացվում է.
4. մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները (մոտավորապես 60 տոկոս).
5. առանձին երկրներում (Մոլդովա, Տաջիկստան, Ղրղզստան, ՌԴ հեռավոր դաշնային օկրուգներ և այլն) թույլ է համայնքի կապը Հայաստանի Հանրապետության և այլ հայաշատ գաղութների հետ.
6. հայ ընտանիքներում ցածր է ծնելիության մակարդակը.
7. Հայաստանի Հանրապետության և հայության մասին հայերեն տեղեկատվության դժվար հասանելիությունը.
8. հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն օրավուր նվազում է, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (հայերեն սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, մյուսներին մայրենի լեզուն սովորելն անհեռանկարային է թվում), գաղթօջախներում մեծ է ռուսական կրթություն ունեցող հայերի տեսակարար կշիռը (հիմնականում Ադրբեջանից գաղթած հայերը), հայկական կրթօջախները փոքրաթիվ են, դրանցում կամ փորձառու ուսուցիչների մեծ պակաս, դպրոցների հեռու լինելու պատճառով շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխաներին հայկական դպրոց ուղարկելուց, երեխաներն ու երիտասարդները խուսափում են հայկական կիրակնօրյա դպրոցներից, որովհետև դրանք դիտում են` որպես իրենց միակ հանգստի օրվա կորուստ կամ ավելորդ զբաղվածություն, Միջինասիական տարածաշրջանի երկրներում բնակվող հայերի համար հայերենը դառնում է երրորդ լեզու, որովհետև նրանք պարտադրված են սովորել իրենց բնակության երկրի լեզուն և ռուսերենը:
9. զգացվում է մշակութային լուրջ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կադրերի պակաս.
10. դպրոցական գրադարաններում, գրախանութներում և մշակութային կենտրոններում չկան հայատառ գրքեր (գեղարվեստական, պատմամշակութային քաղաքական և այլն), ինչը բարդացնում է լեզվի ուսուցումը.
11. բացակայում են հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության առարկաների ուսումնական միասնական ծրագրերը, հարցի նկատմամբ ուսուցիչները հաճախ դրսևորում են կամայական (ոչ արհեստավարժ) մոտեցում.
12. սակավադեպ են տարածաշրջանի երկրների երիտասարդների, պատանիների ու աղջիկների այցելությունները մայր հայրենիք (այս առումով վիճակը, թերևս, բարվոք է միայն ՌԴ առանձին շրջաններում).
13. համայնքների անդամների գերակշիռ մասը ընդգրկված չէ բարեսիրական, մշակութային, կրթական, կանանց միություններում:
14. ներկայում հայկական համայնքներում հայապահպանությունը դարձել է տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:
III. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
1. Գնալով մեծանում է հայկական սփյուռքի ուծացման և հայության լեզվամշակութային ինքնության կորստի վտանգը: Երիտասարդ սերունդը ընդհանրապես չի տիրապետում մայրենիին (հատկապես` գրավոր լեզվին) կամ կարողանում է միայն բանավոր հաղորդակցվել: Հայերենի վատ կամ սահմանափակ իմացությունը հաճախ խոչընդոտում է հայ մարդու` գաղթօջախի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում ներգրավվելուն և հետագայում դառնում է նրա առավել մեկուսացման ու օտարացման պատճառ:
2. ԱՊՀ երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային ինքնության թուլացումը դարձել է սպառնալիք տարածաշրջանում հայ համայնքների համար, ուստի հայության համար արդիական և հրատապ է մտավոր և հոգևոր արժեքների և ներուժի պահպանման, հայության համար վճռորոշ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գործուն մասնակցությունը:
3. Համայնքներում խիստ զգացվում է բոլոր կառույցներին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական հոգածության և աջակցության կարիքը:
4. Ընդհանուր առմամբ համայնքներում մշակութային կյանքը թույլ է, անկազմակերպ ու մեկուսացված, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս յուրացնելու այլ մշակութային արժեքներ` ստորադասելով հայկականը: Առանձնապես զգացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստացած կամ վերապատրաստված մասնագետների կարիք: Տարածաշրջանում գործող մշակութային միությունների և հայաստանյան նմանատիպ կառույցների միջև կապը թույլ է և չհամակարգված:
5. Հրամայական է դարձել ծագումով հայ երիտասարդներին հայադարձության նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզվի ուսուցումը, երիտասարդական կապերի ընդլայնումը, հնարավորության շրջանակներում նրանց մասնագիտական կրթության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության բուհերում:
6. Շատ քիչ են հայկական բաղադրիչով դպրոցները, ընդ որում նրանցում հայոց լեզվի դասավանդման վիճակը հեռու է բավարար լինելուց, չկան հայոց լեզվի և պատմության միասնական դասագրքեր, ուսումնական ծրագրեր վերանայման և համակարգման խիստ կարիք ունեն: Վերջին տարիներին դպրոցներում կրթության որակի և աշակերտների ընդհանուր թվի անկման հետ մեկտեղ հայկական կրթօջախներում ի հայտ են եկել նաև ֆինանսական խնդիրներ` կապված երիտասարդ մանկավարժական կադրերի ներգրավման, դասագրքերի առաքման և թարմացման հետ:
7. հայերեն թերթերի և ամսագրերի, ռադիո և հեռուստահաղորդումների պակասն ու ցածր որակն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում համայնքներում ազգային նկարագրի պահպանման և զարգացման վրա:
Նշված հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է շտապ իրականացնել որոշակի աշխատանքներ` հայ համայնքների հետ հուսալի և արդյունավետ կամուրջներ ստեղծելու, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խթանելու, կրթական, մշակութային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցելու համար:
IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Առաջարկվող ծրագրի հիմնական նպատակներն են`
1. ԱՊՀ հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդում և պահպանում.
2. հայեցի կրթության համակարգի ընդլայնում և արդյունավետության շեշտակի բարձրացում, այդ թվում` տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակում, Հայաստանի Հանրապետությունից ուսուցիչների գործուղում.
3. աջակցություն ԱՊՀ երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը.
4. ԱՊՀ երկրներում հայկական ներուժի հայտնաբերում, համախմբում, համակարգող մարմինների ստեղծում.
5. աջակցություն համահայկական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և հայկական աշխարհի մասին տեղեկատվության հասանելիությանն ու մատչելիությանը, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների հայ համայնքների փոխադարձ կապի միջոցների զարգացման խթանում, հայ համայնքների մասին տեղեկատվության տարածում.
6. Նպաստել հանրային հեռուստատեսության` սփյուռքի համար նախատեսված ծրագրերի բովանդակության և որակի բարելավմանը, դրանք նպատակաուղղել տարածաշրջանի կրթամշակութային և հայապահպանության խնդիրների լուծմանը.
7. նպաստել ԱՊՀ հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մշակութային կյանքի փոխադարձ ներկայացմանն ու միջհամայնքային մշակութային կապերի ամրապնդմանը, խրախուսել ու աջակցել Հայաստանից և հայաշատ գաղութներից տարբեր ստեղծագործական խմբերի, համույթների և անհատ արտիստների փոխադարձ այցելությունների, ելույթների կազմակերպմանը.
8. օժանդակել գաղթօջախներում նոր կրթական համակարգերի ներդրմանը, ուսուցիչների պատրաստմանն ու վերապատրաստմանը, համապատասխան դասագրքերով, ձեռնարկներով, մեթոդական նյութերով, մանկական հանրագիտարաններով, գրքերով, քարտեզներով ապահովմանը.
9. սփյուռքահայ կազմակերպությունների հետ մեկտեղ հայերենի, հայ դպրոցի և հայ ընտանիքի քարոզչություն.
10. կրթօջախներին տարբեր բնույթի օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՊՀ երկրների գաղթօջախների և Հայաստանի դպրոցների միջև «քույր» դպրոցների ցանցի ընդլայնում.
11. օժանդակել կիրակնօրյա դպրոցների բացմանը, դրանցում սովորողների թվի ավելացման, դասագրքերով, հայագիտական բովանդակությամբ էլեկտրոնային նյութերով ապահովելու գործին.
12. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայագիտական կենտրոնների, մասնավորապես, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի համալսարանների հայագիտական ամբիոնների հետ համագործակցության խորացմանը.
13. նպաստել հեռավար ուսուցման միջոցով հայ համայնքներում հայեցի կրթական ծրագրերի ներդրմանը և իրականացմանը.
14. նպաստել նոր կրթական ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը, դասագրքերի մշակման ու հրատարակման, հայ գրականության արժեքների ամբողջական ժողովածուների ստեղծման աշխատանքներում ընդգրկել ԱՊՀ երկրներում բնակվող հայ մասնագետներին.
15. Հայաստանը` որպես հայի օջախ կառուցելու գործին ԱՊՀ երկրների հայ համայնքների մասնակցության խթանում, համայնքի ավելի մեծ թվով երիտասարդների ընդգրկում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» խորագրով` սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան և այլ ծրագրերում.
16. համահայկական մասնագիտական խմբերում և գիտաժողովներում ԱՊՀ երկրներում բնակվող հայ գիտնականների, մասնագետների և վերլուծաբանների մասնակցության ապահովում.
17. Հայաստանի մտավորականների մասնակցության ապահովում ԱՊՀ երկրներում կազմակերպվող համայնքային միջոցառումներին, գիտաժողովներին և այլն.
18. ԱՊՀ երկրներում բնակվող հայ արվեստագետների ներգրավում Հայաստանի մշակութային կյանքում, մշակութային համահայկական ծրագրեր (փառատոներ, ցուցահանդեսներ, հյուրախաղեր և այլն) իրականացնելու գործում.
19. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների հաշվառմանը` հնարավորություն ստեղծելով դրանց համար ապահովելու պետական հոգածություն:
20. գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և արտերկրի հայկական պատմամշակութային արժեքների մասին հայերեն, ռուսերեն կամ անգլերեն նյութերի հրատարակման ու տարածման ուղղությամբ.
21. տարածաշրջանում ապրող այլալեզու հայերի վերաինտեգրման գործընթացների խթանում` ուղիներ գտնելով նրանց իրենց ազգային արմատներին վերադարձնելու համար:
V. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
VI. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի սեպտեմբերի 22-ի
նիստի N 37 արձանագրային
որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ «ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման| Նպատակը |Իրականացման|Ակնկալվող|Ժամա- |Պատասխանատու|
|ը/կ|անվանումը | |ուղիները |արդյունքը|նակա- |մարմիններ |
| | | | | |ցույցը | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|1. |ԱՊՀ |Օժանդա- |ՈՒսուցիչ- |Տարեկան |2012- |ՀՀ սփյուռքի |
| |երկրների |կություն |ների |մինչև 60|2014թթ.|նախարարու- |
| |հայկական |հայեցի |վերապատրաս-|ուսուցչի | |թյուն |
| |կրթօջախ- |կրթության |տում տարա- |վերապատ- | | |
| |ների |և դաստիա- |ծաշրջանում`|րաստում | |ՀՀ կրթության|
| |ուսուցիչ- |րակության, |գործուղված |համայնք- | |գիտության |
| |ների վերա-|հայոց |մասնագետ- |ներում | |նախարարու- |
| |պատրաստում|լեզվի, հայ |ների |և/կամ | |թյուն |
| |տեղերում |գրականու- |օգնությամբ |ՀՀ-ում | | |
| |և/կամ |թյան, հայ |և/կամ | | | |
| |ՀՀ-ում |ժողովրդի, |ՀՀ-ում | | | |
| | |հայ | | | | |
| | |եկեղեցու | | | | |
| | |պատմության | | | | |
| | |դասավանդման| | | | |
| | |որակի | | | | |
| | |բարձրացման | | | | |
| | |գործին | | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|2. |Ռուսախոս |Միասնական |Պահանջարկի |Հայոց |2012- |ՀՀ սփյուռքի |
| |և |ծրագրերի, |ուսումնա- |լեզվի նոր|2014թթ.|նախարարու- |
| |ուկրաինա- |դասագրքերի |սիրում, |դասագրքեր| |թյուն |
| |խոս հայերի|ներդրման |դասագրքերի |(Այբբե- | | |
| |միջավայ- |միջոցով |ստեղծման, |նարան, | |ՀՀ կրթության|
| |րում հայա-|հայոց լեզվի|ուսումնա- |ընթերցա- | |և գիտության|
| |գիտական |ուսուցման |մեթոդական |րան), | |նախարարու- |
| |առարկաների|արդյունա- |և օժանդակ |աշխատան- | |թյուն |
| |ուսուցման |վետության |նյութերի |քային | | |
| |ծրագրերի, |բարձրացում |մշակման |տետրեր, | | |
| |դասա- | |նպատակով |ուսումնա-| | |
| |գրքերի, | |մրցույթների|մեթոդական| | |
| |ուսումնա- | |կազմակեր- |ձեռնարկ- | | |
| |մեթոդական | |պում, |ներ և | | |
| |նյութերի | |ընտրված |օժանդակ | | |
| |ձեռքբերում| |ուսումնական|նյութեր | | |
| |և | |նյութերի | | | |
| |տրամադրում| |փաթեթի | | | |
| |համայնք- | |հրատարակում| | | |
| |ներին | |և առաքում | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|3. |Աջակցու- |Աջակցու- |Համայնքային|Տարեկան |2012- |ՀՀ սփյուռքի |
| |թյուն |թյուն |կառույցների|մինչև 5 |2014թթ.|նախարարու- |
| |հայկական |հայեցի |հետ |մշակու- | |թյուն |
| |համայնք- |կրթությանը |կազմակերպա-|թային | | |
| |ների |և |կան հարցերի|խմբերի | | |
| |մշակութա- |դաստիարա- |լուծում, |գործու- | | |
| |յին |կությանը, |մանկավարժա-|նեությանն| | |
| |խմբերին |պայքար |կան կադրերի|աջակցու- | | |
| | |մշակութային|ապահովում, |թյուն | | |
| | |ուծացման |ծրագրերի, | | | |
| | |դեմ |ուսումնա- | | | |
| | | |մեթոդական | | | |
| | | |այլ օժանդակ| | | |
| | | |նյութերի | | | |
| | | |առաքում | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|4. |«Հայ |Դպրոցա- |»Հայ ասպետ»|Տարեկան |2012- |ՀՀ սփյուռքի |
| |ասպետ» |հասակների |հեռուստա- |մեկ խաղի |2014թթ.|նախարարու- |
| |հեռուստա- |շրջանում |խաղի |կազմակեր-| |թյուն |
| |խաղի կազ- |մայրենի |կազմակեր- |պում | | |
| |մակերպում |լեզվի |պիչների | | | |
| |տարածա- |նկատմամբ |գործուղում | | | |
| |շրջանի |հետաքրքը- |տարածա- | | | |
| |հայկական |րության |շրջան, | | | |
| |կրթօջախ- |ձևավորում, |նրանց | | | |
| |ների |հայագիտական|միջոցով | | | |
| |աշակերտ- |և լեզվական|խմբերի | | | |
| |ների |գիտելիքների|նախապատրաս-| | | |
| |մասնակ- |տարածում, |տում | | | |
| |ցությամբ |հայոց լեզվի|հեռուստա- | | | |
| | |ուսուցման |խաղին | | | |
| | |խթանում | | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|5. |Հայրենագի-|Դպրոցական- |Տարածա- |Հայոց |2012- |ՀՀ սփյուռքի |
| |տական |ների |շրջանի |լեզվի, |2014թթ.|նախարարու- |
| |առարկաների|շրջանում |կրթօջախների|հայ | |թյուն |
| |գծով |մայրենի |հետ համատեղ|գրականու-| | |
| |աշակերտա- |լեզվի, |հանձնա- |թյան, | |ՀՀ կրթության|
| |կան օլիմ- |հայոց |ժողովների |հայոց | |և գիտության|
| |պիադաների |պատմության |ձևավորում, |պատմու- | |նախարարու- |
| |և շարա- |և |մրցույթ- |թյան և | |թյուն |
| |դրության |մշակույթի |ների, |մշակույթի| | |
| |մրցույթ- |նկատմամբ |օլիմպիադա- |նկատմամբ | | |
| |ների կազ- |հետաքրքը- |ների, |հետաքրքը-| | |
| |մակերպում |րության |խաղերի |րության | | |
| |համայնք- |ձևավորում, |անցկացում |ձևավո- | | |
| |ներում |հայագիտական|և |րում, | | |
| | |առարկաների |արդյունք- |գիտելիք- | | |
| | |և մայրենի |ների |ների | | |
| | |լեզվի |քարոզում |զարգացում| | |
| | |ուսումնա- | | | | |
| | |սիրման | | | | |
| | |խթանում | | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|6. |ԱՊՀ |Հայաստան - |Պրակտիկայի |Տարեկան |2012- |ՀՀ սփյուռքի |
| |երկրների |Սփյուռք |հայտերի |մինչև 20|2014թթ.|նախարարու- |
| |բուհերի |կապերի |ստացում, |ուսանողի | |թյուն |
| |հայ ուսա- |զարգացում, |ծրագրի |պրակտիկա-| | |
| |նողների |հայկական |կազմում, ՀՀ|յի կազմա-| | |
| |ուսումնա- |հիմնա- |համապատաս- |կերպում | | |
| |կան, ար- |խնդիրների |խան |և արդ- | | |
| |տադրական, |լուծման |հաստատու- |յունքների| | |
| |նախադիպ- |գործում |թյուններում|ամփոփում:| | |
| |լոմային |Սփյուռքի |տարեկան |Սփյուռքի | | |
| |պրակտիկայի|ապագա |մինչև 20 |ապագա | | |
| |կազմակեր- |մասնագետ- |ուսանողի |մասնագետ-| | |
| |պում |ների |պրակտիկայի |ների | | |
| |Հայաստա- |ներուժի |կազմակեր- |ներուժի | | |
| |նում |ներգրավում,|պում և |ներգրա- | | |
| | |հայագիտական|արդյունք- |վում | | |
| | |ուսումնա- |ների |հայագիտա-| | |
| | |սիրություն-|ամփոփում |կան | | |
| | |ների կազմա-| |ուսումնա-| | |
| | |կերպում | |սիրու- | | |
| | | | |թյունների| | |
| | | | |կազմա- | | |
| | | | |կերպման | | |
| | | | |գործում | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|7. |Աջակցու- |Հայագիտու- |Գիտակրթական|Տարածա- |2012- |ՀՀ սփյուռքի |
| |թյուն |թյան |հաստատու- |շրջանի |2014թթ.|նախարարու- |
| |տարածա- |խթանում, |թյունների |գիտա- | |թյուն |
| |շրջանի |Հայաստան- |ցանկի |կրթական | | |
| |կրթական |Սփյուռք |ճշգրտում, |հաստատու-| |ՀՀ կրթության|
| |հաստատու- |կապերի |ՀՀ համապա- |թյունների| |և գիտության|
| |թյունների,|զարգացում, |տասխան |հայագիտա-| |նախարարու- |
| |հայագիտա- |հայագիտական|կառույցների|կան | |թյուն |
| |կան կենտ- |ուսումնա- |հետ կապերի |կենտրոն- | | |
| |րոններին, |սիրություն-|հաստատում |ների | | |
| |երիտասար- |ների կազմա-| |կողմից | | |
| |դական |կերպում, | |հայագիտա-| | |
| |խմբերի |հայկական | |կան | | |
| |ելույթների|պատմամշա- | |թեմաներով| | |
| |կազմակերպ-|կութային | |հետազո- | | |
| |մանը |ժառանգու- | |տություն-| | |
| |Հայաստա- |թյան | |ների, | | |
| |նում |ուսումնա- | |կոնֆե- | | |
| | |սիրություն,| |րանսների | | |
| | |երիտասար- | |կազմակեր-| | |
| | |դական | |պում, | | |
| | |խմբերի | |բրոշյուր-| | |
| | |ելույթների | |ների, | | |
| | |կազմակեր- | |բուկլետ- | | |
| | |պում | |ների, | | |
| | |Հայաստանում| |գովազ- | | |
| | | | |դային | | |
| | | | |վահանակ- | | |
| | | | |ների, | | |
| | | | |հրավիրա- | | |
| | | | |տոմսերի, | | |
| | | | |ազդագրերի| | |
| | | | |հրատարա- | | |
| | | | |կում | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|8. |Հայաստանի |Հայ ոգու և |Այցերի և |Լեզվա- |2012- |ՀՀ սփյուռքի |
| |մշակութա- |մշակութային|համերգ- |մշակու- |2014թթ.|նախարարու- |
| |յին հա- |արժեքների |ներկայա- |թային | |թյուն |
| |մույթների,|քարոզում, |ցումների |ուծացման | | |
| |ստեղծագոր-|ազգային |ծրագրերի և |դիմակա- | |ՀՀ մշակույթի|
| |ծական |ինքնության |ժամանակա- |յում, | |նախարարու- |
| |խմբերի, |զորացում, |ցույցերի |համայնք- | |թյուն |
| |անհատ |համայնքների|կազմում, |ների | | |
| |կատարող- |մշակութային|տեղական |մշակու- | | |
| |ների |կյանքի |կառույցների|թային | | |
| |համերգ- |աշխուժա- |հետ համա- |կյանքի | | |
| |ների, |ցում, |ձայնեցում, |աշխուժա- | | |
| |ներկայա- |լեզվա- |ստեղծագոր- |ցում | | |
| |ցումների |մշակութային|ծական | | | |
| |կազմակեր- |ուծացման |խմբերի | | | |
| |պում |դիմակայում |գործուղում-| | | |
| |համայնք- | |ներ | | | |
| |ներում | |համայնքներ,| | | |
| | | |հայաշատ | | | |
| | | |համայնք- | | | |
| | | |ներում | | | |
| | | |միջոցառում-| | | |
| | | |ների | | | |
| | | |անցկացում | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|9. |Տարածա- |Երիտասարդա-|Հավաք-հան- |Ցանցային |2012- |ՀՀ սփյուռքի |
| |շրջանում |կան |դիպումների,|կառույց- |2014թթ.|նախարարու- |
| |գործող |կառույցների|համաժողով- |ների | |թյուն |
| |հայկական |գործունեու-|ների կազմա-|ստեղծում,| | |
| |երիտասար- |թյան |կերպում |համակար- | |ՀՀ սպորտի և |
| |դական |ակտիվացում,|տարածա- |գող | |երիտասար- |
| |կազմակեր- |միմյանց և |շրջանում |մարմնի | |դության |
| |պություն- |հայրենիքի |և/կամ |ձևավո- | |հարցերի |
| |ների |հետ կապերի |ՀՀ-ում |րում | |նախարարու- |
| |ներկայա- |ամրապնդում,| | | |թյուն |
| |ցուցիչների|մատաղ | | | | |
| |հավաք- |սերնդի | | | | |
| |հանդիպում-|հայեցի | | | | |
| |ների, |դաստիարա- | | | | |
| |համաժողով-|կության | | | | |
| |ների |հնարավորու-| | | | |
| |կազմակեր- |թյան | | | | |
| |պում տարա-|ստեղծում | | | | |
| |ծաշրջանում| | | | | |
| |և/կամ | | | | | |
| |ՀՀ-ում | | | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|10.|Սփյուռքյան|Աջակցու- |միջոցառման |միջոցառ- |2012- |ՀՀ սփյուռքի |
| |գեղարվես- |թյուն հայ |ծրագրի |ման |2014թթ.|նախարարու- |
| |տական |ինքնության |մշակում, |մինչև | |թյուն |
| |ինքնագոր- |պահպանմանը,|ժամանակա- |100 | | |
| |ծունեու- |հայադարձու-|ցույցի |մասնակից-| | |
| |թյան |թյանը, |կազմում և |ների | | |
| |համույթ- |մշակութային|անցկացում |հյուրա- | | |
| |ների |կյանքի | |խաղերի, | | |
| |մասնակ- |ակտիվաց- | |ելույթ- | | |
| |ցությամբ |մանը, | |ների, | | |
| |միջոցա- |Հայաստանի | |շրջագա- | | |
| |ռումների |հետ կապերի | |յություն-| | |
| |կազմակեր- |սերտացմանը | |ների | | |
| |պում | | |կազմակեր-| | |
| | | | |պում | | |
| | | | |Հայաստա- | | |
| | | | |նում և | | |
| | | | |Արցախում | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|11.|Տարածա- |Հայաստան- |Տարածա- |Ֆիլմի |2012- |ՀՀ սփյուռքի |
| |շրջանի |Սփյուռք |շրջանի |ստեղծում,|2014թթ.|նախարարու- |
| |ինքնագործ |գործակցու- |հայկական |ֆլեշմոբի | |թյուն |
| |խմբերի |թյան |համայնք- |կազմակեր-| | |
| |քարոզչական|վերաբերյալ |ներում |պում | | |
| |և |համապարփակ |գործող | | | |
| |հեռուստա- |տեղեկատվու-|ինքնագործ | | | |
| |տեսային |թյան |խմբերի | | | |
| |հաղորդում-|ապահովում, |քարոզչական | | | |
| |ների |ՀՀ ՍՆ |և հեռուս- | | | |
| |կազմակեր- |գործունեու-|տատեսային | | | |
| |պում |թյան |հաղորդում- | | | |
| | |լուսաբանում|ների կազմա-| | | |
| | | |կերպում | | | |
|___|__________|___________|___________|_________|_______|____________|
|12.|Ծրագրի |Գործընթացի |Գործընթացի |Հայաստան-|2012- |ՀՀ սփյուռքի |
| |իրակա- |պլանավորում|կարգավորում|Սփյուռք |2014թթ.|նախարարու- |
| |նացման |և |և |կապերի | |թյուն |
| |պատասխանա-|վերահսկում,|վերահսկում,|ամրապըն- | | |
| |տու անձանց|Հայաստան- |հավաք հան- |դում, | | |
| |գործու- |Սփյուռք |դիպումների |համագոր- | | |
| |ղումներ |գործակցու- |ժամանակա- |ծակցու- | | |
| |տարածա- |թյան |ցույցի և |թյան | | |
| |շրջանի հայ|զարգացում, |ծրագրի |արդյունա-| | |
| |համայնքներ|համայնքային|կազմում, |վետության| | |
| | |կազմակեր- |համայնքների|բարձրա- | | |
| | |պություն- |հետ համատեղ|ցում, | | |
| | |ների գոր- |կազմակեր- |տարա- | | |
| | |ծունեության|պական |ծաշրջանի | | |
| | |և միջհա- |հարցերի |հայ | | |
| | |մայնքային |լուծում |համայնք- | | |
| | |կապերի | |ների | | |
| | |աշխուժացում| |խնդիրների| | |
| | | | |լուծման | | |
| | | | |համակար- | | |
| | | | |գում | | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 02.02.12 թիվ 4, 25.10.12 թիվ 43 արձանագրային որոշումներ)