Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ...

 

 

603.0019.130911

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        09            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311430

 

      ՀՀ           ՀՀ              ՀՀ              ՀՀ             ՀՀ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ   ԱՐԴԱՐԱԴԱ-    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ   ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ    ԱԶԳԱՅԻՆ

   ՆԱԽԱՐԱՐ      ՏՈՒԹՅԱՆ         ԱՌԸՆԹԵՐ          ԱՌԸՆԹԵՐ      ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

                ՆԱԽԱՐԱՐ     ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ     ԱԶԳԱՅԻՆ      ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                  ՊԵՏ        ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ     ՆԱԽԱԳԱՀ

                                              ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                                 ՏՆՕՐԵՆ

 15 սեպտեմբերի  16          16                20 սեպտեմբերի  13 սեպտեմբերի

 2011 թ.        սեպտեմբերի  սեպտեմբերի        2011 թ.        2011 թ.

 N 1071         2011 թ.     2011 թ.           N 1-Ն          N 19-Մ

 ք. Երևան       N 150-Ն     N 5-Ն             ք. Երևան       ք. Երևան

                ք. Երևան   ք. Երևան

 

ՀՐԱՄԱՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԱՆՁԻՆՔ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի թիվ 301-Ն որոշման 7-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, ձերբակալվածներին պահելու վայրերում և քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք) հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել`

1) ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի տեղակալ, գնդապետ Արտաշես Միքայելի Մխիթարյանի վրա:

2) ՀՀ արդարադատության նախարարության կողմից` Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի վրա:

3) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից` Հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալի վրա:

4) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից` ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի վրա:

5) ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից` մարդահամարի վարչության պետի վրա:

 

Հավելված

ՀՀ պաշտպանության նախարարի

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

թիվ 1071

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 150-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի սեպտեմբերի 16-ի

թիվ 5-Ն

ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության

ծառայության տնօրենի

2011 թվականի սեպտեմբերի 20-ի

թիվ 1-Ն և

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի նախագահի

2011 թվականի սեպտեմբերի 13-ի

թիվ 19-Մ

համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ (ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՏԻԺԸ ԿՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին մարդահամար, 2010 թվականին փորձնական մարդահամար անցկացնելու և 2011 թվականին անցկացվելիք մարդահամարի համապետական, Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու» մասին N 301-Ն որոշման 7-րդ կետով սահմանված հանձնարարականի համաձայն և սահմանում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության առանձին խմբերի` զինծառայողներ, ձերբակալվածներին պահելու վայրերում և քննչական մեկուսարաններում գտնվող, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց հաշվառման կարգը:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, բնակչության առանձին խմբերը (զինծառայողները և ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատասխան պետական մարմինների կողմից:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի հուլիսի 9-ի թիվ 35-Ա որոշմամբ հաստատված մարդահամարի հարցաթերթի լրացման կարգը սահմանող հրահանգի Հայաստանի Հանրապետության տարածքում ներքոհիշյալ կարգավիճակներում գտնվող անձանց հաշվառումը «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների հաշվարարների կողմից (այսուհետ` հաշվարարի)` տվյալ անձանց տնային տնտեսությունների (ընտանիքների) կազմում (այլ ոչ թե նրանց ծառայության զորամասերում կամ պահման վայրերում).

1) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվողներին,

2) վարժական հավաքների ու զորահավաքի կանչվածներին,

3) պայմանագրային զինծառայության մեջ գտնվող և բաց տարածքներում բնակվող զինծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվողներին:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են.

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում բուժվող անձանց:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են ձերբակալված անձանց պահման վայրերում գտնվող անձանց և սահմանապահ զորքերում պարետատների տարածքում բնակվող զինծառայողներին և իրենց հետ ապրող ընտանիքի անդամներին:

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից առանձնացված և հրահանգավորված հաշվարարները հաշվեգրում են Հայաստանի Հանրապետության զորամասերի տարածքներում գտնվող հանրակացարաններում բնակվող սպաներին, ենթասպաներին և իրենց հետ ապրող ընտանիքի անդամներին, ինչպես նաև կարգապահական գումարտակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարաններում գտնվող անձանց:

 

III. ՀԱՇՎԵԳՐՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տարածքներում գտնվող անձանց հաշվառման նպատակով վերոհիշյալ գերատեսչությունները.

1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 20-ը` պատրաստում և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն են տրամադրում հիշատակված հիմնարկ/կազմակերպությունների ցանկը.

2) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 23-ը` հաստատում են մարդահամարի տեղամասերը` նշված հիմնարկ/կազմակերպություններում առկա անձանց թվաքանակին համապատասխան.

3) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 27-ը` աշխատակազմից ընտրում են մարդահամարի հաշվառումն իրականացնող աշխատակիցներ` հաշվարարներ, նրանց աշխատանքային նորմաները սահմանելով միջին հաշվով 385 անձի հաշվեգրման հաշվարկով.

4) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 29-ը` յուրաքանչյուր գերատեսչություն ձևավորում է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի կենտրոնական տեղամաս` ընդհանուր աշխատանքները համակարգելու և վերահսկելու նպատակով.

5) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ը` ապահովում են հաշվարարների և մարդահամարի տեղամասերի պատասխանատուների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվող ուսուցման (հրահանգավորման) դասընթացներին` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ սահմանված ժամանակացույցի համաձայն.

6) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 7-ը` ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից բավարար քանակությամբ մարդահամարի հարցաթերթերի, հրահանգների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ստացումն ու առաքումը սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված գերատեսչություններին.

7) 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը ներառյալ` հրահանգավորված մասնագետների միջոցով իրականացնում են տարածքներում գտնվող անձանց հաշվեգրումը` համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին հրահանգի 16-րդ կետի:

8) 2011 թվականի հոկտեմբերի 22-27-ի ընթացքում` մարդահամարի ավարտից հետո, ապահովում են մարդահամարի լրացված և ստուգված հարցաթերթերի ու անհրաժեշտ այլ փաստաթղթերի հանձնումը մարդահամարի տեղամասերից կենտրոնական տեղամասեր.

9) մինչև 2011 թվականի նոյեմբերի 7-ը` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են հանձնում մարդահամարի լրացված հարցաթերթերը և մարդահամարի այլ անհրաժեշտ փաստաթղթերը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
13.09.2011
N 19-Մ
Որոշում