Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ...

 

 

124.1167.180711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 2011 թվական N 1167-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 02/695 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի «Հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելուց առաջ հարկային մարմնի ղեկավարի կողմից հրապարակվող հանձնարարագրի և հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին արգելանքն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կայացվող որոշման ձևերը հաստատելու մասին» 2002 թվականի մայիսի 22-ի թիվ 02/695 հրամանի`

i

1) Նախաբանում ««Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 11.05.2002թ. «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 520 որոշման 2-րդ կետը`» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթները`» բառերով:

i

2. Հրամանի տեքստում «ՀՀ կառավարության 11.05.2002թ. «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 520 որոշմամբ» հաստատված կարգի 7-րդ կետով» բառերը փոխարինել ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածով սահմանված» բառերով և տեքստից հանել «և նույն կարգի 10-րդ կետով սահմանված» բառերը:

i

3. Հրամանի տեքստում «ՀՀ ՊԵ նախարար» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ» բառերով` համապատասխան հոլովառությամբ, ինչպես նաև «ՊԵՆ» հապավումը փոխարինել «ՀՀ ԿԱ ՊԵԿ» հապավումով:

4. Հրամանով հաստատվող հանձնարարագրի`

i

1) 1-ին տողում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

2) 5-րդ տողում «չկատարված հարկային պարտավորության չափը» բառերը փոխարինել «չկատարված պարտավորության չափը» բառերով և 7-րդ տողում «չկատարված հարկային պարտավորության չափով» բառերը` «չկատարված հարկային պարտավորության չափով» բառերով:

3) Հրամանով հաստատվող հանձնարարագրում «Հիմք` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդված և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշումը» բառերը փոխարինել «Հիմք` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդված:» բառերով:

4) Հարկ վճարողի իրավունքները և պարտականությունները բաժնի`

i

ա. 1-ին կետում «հաշտության համաձայնագիր» բառերը փոխարինել «պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց» բառերով:

բ. 9-րդ կետում «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշմամբ հաստատված կարգի պահանջները:» բառերը փոխարինել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի պահանջները:»:

5) «Ստացա հանձնարարագրի 2-րդ օրինակը» բառերը փոխարինել «ստացա հանձնարարագրի պատճենը» բառերով:

5. Հրամանով հաստատվող որոշման ձևի`

i

1) 4-րդ տողում «հարկային պարտավորության» բառերը փոխարինել «պարտավորության» բառով և «ըստ հարկատեսակների» բառերը փոխարինել «ըստ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների» բառերով:

2) 6-րդ տողում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածով և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 11.05.2002թ. թիվ 520 որոշմամբ» բառերը փոխարինել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի դրույթներով`» բառերով:

3) 10-րդ տողում «տնօրինել» բառից հետո լրացնել «և /կամ տիրապետել» բառերը:

4) 12-րդ տողում «բողոքարկումը» բառից առաջ լրացնել «վարչական կարգով» բառերով և «Չկատարված հարկային պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու» Կարգի 13 կետի չի կասեցնում արգելադրման գործընթացը» բառերը փոխարինել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի 14-րդ մասի` չի կասեցնում որոշման կատարումը» բառերով:

5) 15-րդ տողում «որոշման մեկ օրինակը» բառերը փոխարինել «որոշման պատճենը» բառերով:

6) 16-րդ կետում «օտարելու, վերացնելու կամ ոչնչացնելու» բառերը փոխարինել «վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու» բառերով:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
10.06.2011
N 1167-Ն
Հրաման