040.0007.110199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 1999 թվականի թիվ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 740 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» թիվ 740 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման`
i
3-րդ կետը «հավելվածում» բառից հետո լրացնել «ինչպես նաև 5-րդ կետում» բառերով.
4-րդ կետում «փորձարկման նպատակով» բառերը փոխարինել «սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն» բառերով.
5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են 1999 թվականի ընթացքում հաշվապահական հաշվառումը վարել և ֆինանսական հաշվետվությունները կազմել ու ներկայացնել սույն որոշման 3-րդ կետում նշված ժամանակացույցի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներով, հաշվային պլանով և ֆինանսական հաշվետվությունների ձևերով, պետք է դրա մասին գրավոր տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` պարտադիր նշելով այն ամսաթիվը, որից սկսվելու են նոր համակարգին անցման աշխատանքները:
Նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը նոր համակարգով վարելիս կիրառում են նաև գործող այն իրավական ակտերը, որոնք չեն հակասում սույն կետում նշվածներին».
i
6-րդ կետի «ա» ենթակետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.
բ) որոշման թիվ 1 հավելվածում`
i
«Առաջին փուլ` 1998 թվական» բաժնից հանել «ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը» տողը.
«Երկրորդ փուլ` 1999 թվական» բաժինը լրացնել նոր` «ՀՀՀՀՍ 3 «Կազմակերպության ծախսումների և ծախսերի կազմը» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից: