(ուժը կորցրել է 26.03.04 թիվ 279-Ն հրաման)
i
118.0395.111298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
4 դեկտեմբերի 1998 թ. թիվ 395
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարի 1998 թ. հունիսի 5-ի, թիվ 159 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ անդամ երկրներում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերի նորմաներ սահմանելու մասին» հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1998Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 395 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1992թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշմամբ տրված իրավասության սահմաններում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների աշխատողներին հատուցվող գործուղումների ծախսերի համար սահմանում է հետևյալ նորմաները:
1. ԱՊՀ անդամ երկրներում մայրաքաղաքներ և այլ բնակավայրեր գործուղվող աշխատողների բնակարանի վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 30 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:
Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորվող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 20 դոլարի համարժեք դրամի չափով:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողներին վճարել օրապահիկ 12 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:
i
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվող աշխատողներին բնակարանների վարձակալության ծախսերի հատուցման առավելագույն չափ է սահմանվում օրական մինչև 2000 դրամի չափով:
Վճարումը պետք է կատարվի նշված ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ծախսերը հատուցվում են օրական 1300 դրամի չափով:
Գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրվա համար գործուղվող աշխատողին վճարել օրապահիկ 720 դրամի չափով:
(2-րդ կետը խմբ. 13.07.99 թիվ 254 որոշում)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 12. 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980217