040.0308.010411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2011 թվականի N 308-Ն
i
ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 50-րդ և 51-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանձնաժողովում (այսուհետ` հանձնաժողով) ընդգրկված պետական կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական, գիտական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կոնվենցիայի իրագործման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում`
1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև կոնվենցիայից բխող` սույն որոշման հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը, քննարկել հանձնաժողովի նիստում և ներառել Հայաստանի Հանրապետությունում կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցներում.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն սույն կետի 1-ին ենթակետում նշված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 24-ի
N 308-Ն որոշման
ՑԱՆԿ
ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
.______________________________________________________________________
|NN |Միջոցառման |Լանդշաֆտի |Միջոցառման նպատակը|Պատասխանատու|
|ը/կ|անվանումը |եվրոպական |(արդյունքը) |մարմինները |
| | |կոնվենցիայի | | |
| | |հոդվածը | | |
|___|__________________|______________|__________________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________|______________|__________________|____________|
|1. |«Հայաստանի |Հոդված 4. |Հայաստանում |ՀՀ քաղաքաշի-|
| |Հանրապետության |Պարտավորու- |լանդշաֆտի ազգային |նության |
| |լանդշաֆտի ազգային |թյունների |քաղաքականության |նախարարու- |
| |քաղաքականության |տարանջատում |հաստատված |թյուն |
| |իրագործման |Հոդված 2. |հիմնադրույթներ` |ՀՀ |
| |հիմնադրույթները |Կիրառման |նշված ոլորտում |տարածքային |
| |հաստատելու մասին» |ոլորտը |պետական կառավարման|կառավարման |
| |ՀՀ կառավարության |Հոդված 3. |և տեղական |նախարարու- |
| |արձանագրային |Նպատակները |ինքնակառավարման |թյուն |
| |որոշման նախագիծը |Հոդված 5. |մարմինների |ՀՀ բնապահպա-|
| |ՀՀ կառավարության |Ընդհանուր |գործառույթների |նության |
| |քննարկմանը |միջոցառումներ |ամրագրմամբ |նախարարու- |
| |ներկայացնելը |«բ» | |թյուն |
| | | | |ՀՀ մշակույթի|
| | | | |նախարարու- |
| | | | |թյուն |
|___|__________________|______________|__________________|____________|
|2. |Քաղաքացիական |Հոդված 6. |լանդշաֆտի դերի և |ՀՀ քաղաքա- |
| |ծառայողների |Հատուկ |նշանակության մասին|ցիական |
| |վերապատրաստման |միջոցառումներ |ՀՀ քաղաքացիական |ծառայության |
| |դասընթացներում |«Ա. |ծառայողների |խորհուրդ |
| |լանդշաֆտային |Իրազեկության |իրազեկվածության և |(համաձայնու-|
| |հիմնախնդիրների |բարձրացում» |հմտությունների |թյամբ) |
| |ներառման մասին | |բավարար մակարդակ | |
| |ՀՀ քաղաքացիական | | | |
| |ծառայության | | | |
| |խորհրդի | | | |
| |որոշումների | | | |
| |ընդունում և | | | |
| |պաշտոնի | | | |
| |անձնագրերում | | | |
| |համապատասխան | | | |
| |փոփոխությունների | | | |
| |կատարում | | | |
|___|__________________|______________|__________________|____________|
|3. |«Հայաստանի |Հոդված 11. |սահմանված է |ՀՀ քաղաքաշի-|
| |Հանրապետության |Եվրոպայի |լանդշաֆտների |նության |
| |լանդշաֆտի մրցանակ |խորհրդի |պաշտպանության կամ |նախարարու- |
| |սահմանելու մասին» |Լանդշաֆտի |կառավարման կամ |թյուն |
| |ՀՀ կառավարության |մրցանակը |պլանավորման |ՀՀ |
| |որոշման նախագիծը | |հարցերում |տարածքային |
| |ՀՀ կառավարության | |նշանակալի ավանդի |կառավարման |
| |քննարկմանը | |համար Հայաստանի |նախարարու- |
| |ներկայացնելը | |Հանրապետության |թյուն |
| | | |լանդշաֆտի մրցանակի|ՀՀ մշակույթի|
| | | |շնորհման կարգը, |նախարարու- |
| | | |ինչպես նաև |թյուն |
| | | |Եվրոպայի խորհրդի | |
| | | |լանդշաֆտի մրցանակը| |
| | | |ներկայացնելու | |
| | | |պայմանները` | |
| | | |համաձայն Եվրոպայի | |
| | | |խորհրդի լանդշաֆտի | |
| | | |մրցանակով | |
| | | |պարգևատրման | |
| | | |չափանիշների | |
|___|__________________|______________|__________________|____________|
|4. |«Հայաստանի |Հոդված 5. |լանդշաֆտի ազգային |ՀՀ քաղաքաշի-|
| |Հանրապետությունում|Ընդհանուր |քաղաքականության |նության |
| |լանդշաֆտների |միջոցառումներ |հիմնադրույթների |նախարարու- |
| |պահպանության, |«բ» և «դ» |իրագործումն |թյուն |
| |կառավարման ու |կետեր |ապահովող` |ՀՀ բնապահպա-|
| |պլանավորման | |պահպանության, |նության |
| |ռազմավարությունը | |կառավարման և |նախարարու- |
| |և դրանից բխող | |պլանավորման |թյուն |
| |առաջնահերթ ու | |հաստատված |ՀՀ մշակույթի|
| |միջնաժամկետ | |ռազմավարություն` |նախարարու- |
| |միջոցառումները | |առաջնահերթ |թյուն |
| |հաստատելու մասին» | |միջոցառումների |ՀՀ արտակարգ |
| |ՀՀ կառավարության | |ամրագրմամբ |իրավիճակների|
| |որոշման նախագիծը | |Միջազգային |նախարարու- |
| |ՀՀ կառավարության | |պայմանագրով |թյուն |
| |քննարկմանը | |սահմանված |ՀՀ գիտության|
| |ներկայացնելը | |դրույթների |և կրթության|
| | | |իրագործումն |նախարարու- |
| | | |ապահովող իրավական |թյուն |
| | | |ակտերի մշակման | |
| | | |հաստատված | |
| | | |ժամանակացույց | |
|___|__________________|______________|__________________|____________|
|5. |Հայաստանի |Հոդված 6. |Հայաստանի |ՀՀ գիտության|
| |Հանրապետության |«Բ. ՈՒսուցում |Հանրապետության |և կրթության|
| |կրթական |և կրթություն»|կրթության |նախարարու- |
| |համակարգում | |համակարգի |թյուն |
| |Լանդշաֆտի | |վերլուծության |ՀՀ արտակարգ |
| |եվրոպական | |արդյունքում` |իրավիճակների|
| |կոնվենցիայով | |կոնվենցիայի |նախարարու- |
| |սահմանված` | |տեսանկյունից |թյուն |
| |ուսուցմանն ու | |վերանայված և նոր | |
| |կրթությանն | |մշակված կրթական ու| |
| |առնչվող | |առանձին | |
| |սկզբունքների | |առարկայական | |
| |ներառում | |ծրագրեր լանդշաֆտի | |
| | | |գնահատման և | |
| | | |կոնվենցիայով | |
| | | |սահմանված այլ | |
| | | |գործառույթներով | |
| | | |զբաղվելու | |
| | | |հմտություններ | |
| | | |ունեցող | |
| | | |մասնագիտական | |
| | | |կադրեր | |
|___|__________________|______________|__________________|____________|
|6. |(6-րդ կետն ուժը կորցրել է 04.10.12 թիվ 1245-Ն որոշում) |
|___|__________________|______________|__________________|____________|
|7. |(7-րդ կետն ուժը կորցրել է 04.10.12 թիվ 1245-Ն որոշում) |
|___|__________________|______________|__________________|____________|
|8. |Հայաստանի |Հոդված 10. |Հայաստանում |ՀՀ քաղաքաշի-|
| |Հանրապետությունում|Կոնվենցիայի |Լանդշաֆտի |նության |
| |Լանդշաֆտի |իրականացման |եվրոպական |նախարարու- |
| |եվրոպական |նկատմամբ |կոնվենցիան |թյուն |
| |կոնվենցիայի |հսկողությունը |իրագործելու | |
| |իրականացման | |վերաբերյալ | |
| |վերաբերյալ | |պարբերաբար կազմվող| |
| |պարբերական | |զեկույցներ` | |
| |զեկույցների | |շահագրգիռ | |
| |նախապատրաստում | |կազմակերպություն- | |
| | | |ներին (այդ թվում` | |
| | | |միջազգային) | |
| | | |փոխանցելու և | |
| | | |հանրությանն | |
| | | |իրազեկելու համար | |
.______________________________________________________________________
._______________________ _____________________________________________.
|NN |Միջոցառման | |Համակատարող |Կատարման |Իրականացվող |
|ը/կ|անվանումը | |մարմինները |ժամկետը |միջոցառման |
| | | | | |ֆինանսավոր- |
| | | | | |ման աղբյուրը|
|___|__________________| |____________________|__________|____________|
| 1 | 2 | | 6 | 7 | 8 |
|___|__________________| |____________________|__________|____________|
|1. |«Հայաստանի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2011 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետության | |հուլիսի 31-ի N 650-Ա|սեպտեմբերի|բյուջե` |
| |լանդշաֆտի ազգային | |որոշմամբ ստեղծված |3-րդ |համապատասխան|
| |քաղաքականության | |միջգերատեսչական |տասնօրյակ |մարմնի |
| |իրագործման | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |հիմնադրույթները | | | |պահպանման |
| |հաստատելու մասին» | | | |ծախսեր |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |արձանագրային | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |քննարկմանը | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|2. |Քաղաքացիական | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2011 թ. |ՀՀ պետական |
| |ծառայողների | |հուլիսի 31-ի N 650-Ա|հոկտեմբերի|բյուջե` |
| |վերապատրաստման | |որոշմամբ ստեղծված |2-րդ |համապատասխան|
| |դասընթացներում | |միջգերատեսչական |տասնօրյակ |մարմնի |
| |լանդշաֆտային | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |հիմնախնդիրների | | | |պահպանման |
| |ներառման մասին | | | |ծախսեր |
| |ՀՀ քաղաքացիական | | | | |
| |ծառայության | | | | |
| |խորհրդի | | | | |
| |որոշումների | | | | |
| |ընդունում և | | | | |
| |պաշտոնի | | | | |
| |անձնագրերում | | | | |
| |համապատասխան | | | | |
| |փոփոխությունների | | | | |
| |կատարում | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|3. |«Հայաստանի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2011 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետության | |հուլիսի 31-ի N 650-Ա|դեկտեմբերի|բյուջե` |
| |լանդշաֆտի մրցանակ | |որոշմամբ ստեղծված |2-րդ |համապատասխան|
| |սահմանելու մասին» | |միջգերատեսչական |տասնօրյակ |մարմնի |
| |ՀՀ կառավարության | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |որոշման նախագիծը | | | |պահպանման |
| |ՀՀ կառավարության | | | |ծախսեր |
| |քննարկմանը | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|4. |«Հայաստանի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2012 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետությունում| |հուլիսի 31-ի N 650-Ա|մայիսի |բյուջե` |
| |լանդշաֆտների | |որոշմամբ ստեղծված |2-րդ |համապատասխան|
| |պահպանության, | |միջգերատեսչական |տասնօրյակ |մարմնի |
| |կառավարման ու | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |պլանավորման | | | |պահպանման |
| |ռազմավարությունը | | | |ծախսեր |
| |և դրանից բխող | | | | |
| |առաջնահերթ ու | | | | |
| |միջնաժամկետ | | | | |
| |միջոցառումները | | | | |
| |հաստատելու մասին» | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |քննարկմանը | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|5. |Հայաստանի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2012 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետության | |հուլիսի 31-ի N 650-Ա|և շարու- |բյուջե` |
| |կրթական | |որոշմամբ ստեղծված |նակական |համապատասխան|
| |համակարգում | |միջգերատեսչական | |մարմնի |
| |Լանդշաֆտի | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |եվրոպական | | | |պահպանման |
| |կոնվենցիայով | | | |ծախսեր |
| |սահմանված` | | | | |
| |ուսուցմանն ու | | | | |
| |կրթությանն | | | | |
| |առնչվող | | | | |
| |սկզբունքների | | | | |
| |ներառում | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|6. |«Երևան քաղաքում | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2012 թ. |ՀՀ պետական |
| |լանդշաֆտի | |հուլիսի 31-ի N 650-Ա|սեպտեմբերի|բյուջե` |
| |պահպանման, | |որոշմամբ ստեղծված |2-րդ |համապատասխան|
| |պլանավորման և | |միջգերատեսչական |տասնօրյակ |մարմնի |
| |զարգացման | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |հայեցակարգին | | | |պահպանման |
| |հավանություն | | | |ծախսեր |
| |տալու մասին» ՀՀ | | | | |
| |կառավարության | | | | |
| |արձանագրային | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |քննարկմանը | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|7. |Լանդշաֆտի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2012 թ. |միջազգային |
| |եվրոպական | |հուլիսի 31-ի N 650-Ա|և շարու- |ֆինանսական |
| |կոնվենցիայի | |որոշմամբ ստեղծված |նակական |օժանդակու- |
| |իրագործման | |միջգերատեսչական | |թյուն |
| |նպատակով (ներառյալ| |հանձնաժողով | | |
| |տարածաշրջանային և | | | |ՀՀ պետական |
| |միջազգային համա- | | | |բյուջե` |
| |գործակցությունը) | | | |համապատասխան|
| |պետական կառավարման| | | |մարմնի |
| |և տեղական | | | |(մարմինների)|
| |ինքնակառավարման | | | |պահպանման |
| |համակարգերի | | | |ծախսեր |
| |ինստիտուցիոնալ | | | | |
| |կարողությունների | | | | |
| |ամրապնդմանն | | | | |
| |ուղղված ծրագրի | | | | |
| |մշակում և ՀՀ | | | | |
| |կառավարության | | | | |
| |համապատասխան | | | | |
| |արձանագրային | | | | |
| |որոշման նախագիծը | | | | |
| |ՀՀ կառավարության | | | | |
| |քննարկմանը | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|__________________| |____________________|__________|____________|
|8. |Հայաստանի | |ՀՀ վարչապետի 2009 թ.|2011 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետությունում| |հուլիսի 31-ի N 650-Ա|և շարու- |բյուջե` |
| |Լանդշաֆտի | |որոշմամբ ստեղծված |նակական |համապատասխան|
| |եվրոպական | |միջգերատեսչական | |մարմնի |
| |կոնվենցիայի | |հանձնաժողով | |(մարմինների)|
| |իրականացման | | | |պահպանման |
| |վերաբերյալ | | | |ծախսեր |
| |պարբերական | | | | |
| |զեկույցների | | | | |
| |նախապատրաստում | | | | |
.______________________. _____________________________________________.
(հավելվածը փոփ. 04.10.12 թիվ 1245-Ն որոշում)