121.0010.130111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12011003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 նոյեմբերի 2010 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 7-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի N 813-Ն որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 7-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանի վերնագրից հանել «և կրտսեր» բառերը, իսկ «ու այդ պաշտոններն» բառերը փոխարինել «,ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով և հրամանի նախաբանում «առաջատար և կրտսեր թափուր» բառերը փոխարինել «առաջատար թափուր» բառերով:
2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
i
բ. 11-րդ կետի «ա» ենթակետի «առաջատար և կրտսեր խմբերի» բառերը փոխարինել «առաջատար խմբի» բառերով,
i
գ. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
դ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
i
ե. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
i
զ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
է. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում;».
3) Հրամանով հաստատված N 2 հավելվածի`
i
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
i
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: