i
(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
26 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1964թ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
( Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք )
«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հաստատելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հաստատելու մասին» ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի օրենքներին համապատասխան ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Մինչև ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսդրությունը ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերին համապատասխան դարձնելը ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարական օրենսդրության գործող ակտերը կիրառվում են, եթե չեն հակասում օրենսգրքերին:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո, այսինքն` 1965 թվականի հունվարի 1-ից: Մինչև 1965 թվականի հունվարի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում պարունակվող այն կանոնները, որոնք մինչև այդ սահմանվել են ԽՍՀ Միության ու միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, կիրառվում են հիմունքների համապատասխան կանոնները գործողության մեջ դրվելու պահից:
3. Այն քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են մինչև 1965 թվականի հունվարի 1-ը, բայց չեն կարգավորվել իրենց ծագման պահին գործող օրենսդրությամբ (ցմահ հոգալու պայմանով բնակելի տան օտարման պայմանագիր, գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, պահատվության պայմանագիր, համատեղ գործունեության պայմանագիր և այլն), կիրառվում են ՀՀ 1964 թվականի քաղաքացիական օրենսգրքի կանոնները:
i
4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված քաղաքացու հայտնվելու կամ գտնվելու վայրը հայտնաբերվելու հետևանքների վերաբերյալ 20 ու 22 հոդվածների կանոնները կիրառվում են անկախ քաղաքացու հայտնվելու կամ գտնվելու վայրը հայտնաբերվելու պահից և նրան անհայտ բացակայող ճանաչելու կամ մեռած հայտարարելու պահից:
i
5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գործարքների անվավերության հետևանքների վերաբերյալ 45-60 հոդվածների կանոնները կիրառվում են օրենսգրքի գործողության մեջ դրվելուց հետո անվավեր ճանաչված գործարքների նկատմամբ, անկախ դրանց կնքման պահից:
i
6. Հայցային վաղեմության և պահանջներ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կանոնները, որոնք ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով նախատեսված կանոնների համեմատությամբ լրացուցիչ սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 79, 249, 251 և 365 հոդվածներով, կիրառվում են այն հայցերի ու պահանջների նկատմամբ, որոնց ներկայացնելու իրավունքը ծագել է 1965 թվականի հունվարի 1-ից հետո:
i
7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` բնակելի տան (տան մի մասի) անձնական սեփականության իրավունքի վերաբերյալ 106 հոդվածի կանոնները կիրառվում են անկախ բնակելի տան (տան մի մասի) սեփականության քաղաքացու իրավունքի ծագման պահից ու հիմքերից:
Եթե քաղաքացին կամ համատեղ ապրող ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները որպես անձնական սեփականություն ունենան բնակելի տներ (տների մասեր), որոնք անցյալում գործող օրենսդրությանը համապատասխան ենթակա են եղել օտարման, բայց մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դրվելու օրը չեն օտարվել, ապա դրանք պետք է օտարվեն այդ օրենսգրքի 108 հոդվածով սահմանված կարգով ու ժամկետում: Մեկ տարվա ժամկետը այդպիսի դեպքերում հաշվվում է օրենսգիրքը գործողության մեջ դրվելու օրվանից:
Հարգելի պատճառներ լինելու դեպքում պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն կարող է երկարացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108 հոդվածով սահմանված տան ( տան մի մասի) օտարման ժամկետը, բայց ոչ ավելի, քան մեկ տարով:
i
8. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տան (տան մի մասի) չափի վերաբերյալ 107 հոդվածի 1-ին մասի կանոնը չի տարածվում այն տների (տների մասերի) վրա, որոնք քաղաքացիները կառուցել կամ ձեռք են բերել մինչև 1958 թվականի օգոստոսի 1-ը:
i
9. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108 հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի կանոնը տարբեր տների մասերի նկատմամբ անձնական սեփականության իրավունքի դադարման մասին չի տարածվում այն դեպքերի վրա, երբ տարբեր բնակելի տների մասերի նկատմամբ անձնական սեփականության իրավունքը ծագել է մինչև 1965 թվականի հունվարի 1-ը, պայմանով, որ այդ մասերն օգտագործվում են ընտանիքի բնակարանային պահանջները բարելավելու համար և միասին վերցրած 60 քառակուսի մետր բնակելի տարածությունից ավելի չեն:
i
10. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` բնակարանաշինարարական կոոպերատիվի տանը բնակարան ունենալու դեպքում բնակելի տան ( տան մի մասի) նկատմամբ անձնական սեփականության իրավունք ձեռք բերելու հետևանքների վերաբերյալ 109 հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են քաղաքացու մոտ տան (տան մի մասի) նկատմամբ անձնական սեփականության իրավունքը ծագելու ժամանակից, ինչպես նաև նրա կողմից բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամ ընդունվելու ժամանակից անկախ: Եթե բնակարանաշինարարական կոոպերատիվի տանը բնակարան ունենալու դեպքում բնակելի տան (տան մի մասի) նկատմամբ անձնական սեփականության իրավունքը ծագել է մինչև 1965 թվականի հունվարի 1-ը, ապա երբ սեփականատերը ցանկանում է իր համար թողնել բնակարանաշինարարական կոոպերատիվի տան բնակարանը, տան (տան մի մասի) օտարման` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 109 հոդվածով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվվում է օրենսգիրքը գործողության մեջ դրվելու օրվանից:
i
11. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` բնակելի տան (ամառանոցի) կամ տան (ամառանոցի) մի մասի ինքնակամ կառուցման հետևանքների վերաբերյալ 110 հոդվածի կանոնները կիրառվում են նաև մինչև 1965 թվականի հունվարի 1-ը կառուցված և անցյալում գործող օրենսդրությամբ ինքնակամ կառուցում ճանաչված տների ու ամառանոցների նկատմամբ:
i
12. Պետության և քաղաքացու, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության և քաղաքացու ընդհանուր սեփականությունը, որն առաջացել է մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դրվելը, դադարեցման ենթակա է նույն օրենսգրքի 124 հոդվածով սահմանված կարգով ու ժամկետում: Մեկ տարվա ժամկետը այդպիսի դեպքերում հաշվվում է օրենսգիրքը գործողության մեջ դրվելու օրվանից:
Երբ հնարավոր չէ սահմանված ժամկետում դադարեցնել ընդհանուր սեփականությունը, պատգամավորների շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն կարող է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 124 հոդվածով սահմանված մեկ տարվա ժամկետը երկարացնել, բայց ոչ ավելի, քան մեկ տարով:
i
13. Երբ կոլտնտեսային ծխի անաշխատունակ անդամը մինչև 1965 թվականի հունվարի 1-ը դադարել է համատեղ տնտեսություն վարելուն մասնակցելուց, ծխի գույքից բաժին պահանջելու նրա իրավունքը պահպանվում է մինչև անցյալում գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալը:
Եթե 1965 թվականի հունվարի 1-ից հետո մնացած ժամկետը 3 տարուց ավելի է, ապա կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133 հոդվածի կանոնները: Ընդսմին այն ժամկետը, որի ընթացքում պահպանվում է կոլտնտեսային ծխի գույքի բաժնի իրավունքը, հաշվվում է օրենսգիրքը գործողության մեջ դրվելու օրվանից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134 հոդվածի կանոնները գոյություն ունենալուց դադարած կոլտնտեսային ծխերի գույքի բաժանման դեպքերում կիրառվում են նաև մինչև օրենսգիրքը գործողության մեջ դրվելը:
15. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին քաղաքացու կողմից համապատասխան մարմնին դիմելու կապակցությամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման վերաբերյալ 85 հոդվածի 3-րդ մասի կանոնը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ միջնորդությունը հարուցված է եղել մինչև 1965 թվականի հունվարի 1-ը:
i
16. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 530-564 հոդվածների կանոնները կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դրվելը, բայց չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության սեփականություն չեն դարձել մինչև 1965 թվականի հունվարի 1-ը:
( 14 կետը ուժը կորցրել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1985թ. հոկտեմբերի 10-ի հրամանագրով):