Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 5 ...

 

 

040.0514.250898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1998 թվականի թիվ 514

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 584 ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի ԹԻՎ 95 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 352 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» թիվ 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման թիվ 2 հավելվածի`

i

2-րդ կետում «մուծումներ են կատարվում ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ են կատարվում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ» բառերով.

15-րդ կետը «Ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել «սակայն 30 օրացուցային օրվանից ոչ ավելի» բառերով.

33-րդ կետից հանել «առանձնապես վնասակար և առանձնապես ծանր պայմաններում հանքային աշխատանքներում զբաղված աշխատողներին» բառերը.

38-րդ կետի երկրորդ մասը լրացնել «ընդ որում նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 95 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

i

որոշմամբ հաստատված կանոնադրության 21-րդ կետի առաջին մասը լրացնել «ընդ որում նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1998
N 514
Որոշում