Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ...

01.02.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.1998  -ից մինչեւ   01.02.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)

i

040.0508.130898

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 1998 թվական թիվ 508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի օգոստոսի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

«գ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

«դ» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված գարեջրի» բառերը.

i

բ) որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 հավելվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման և դրոշմավորման

ենթակա ապրանքների ցանկից հանել «22.03    գարեջուր» տողը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում «բառերը.

«ե» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

i

բ) որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 հավելվածում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների

ցանկից հանել «22.03     գարեջուր» տողը:

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գարեջուր արտադրողների հարկային պարտավորությունների ծավալների և կատարման ընթացքի նկատմամբ խիստ հսկողություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.1998
N 508
Որոշում