010.0181.131009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`
1) 1-ին մասի ժէ.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժէ.1) ձևավորում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.».
2) 3-րդ մասը «ժե,» բառից հետո լրացնել «ժը.1,» բառով, իսկ «ժը,»-ից հետո` «ժէ.1,»-ով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 30.2. ՈՐՈՇԱԿԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:
2. Եզրակացությունն Ազգային ժողովում քննարկվում է հանձնաժողովի ներկայացրած և Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը փոխարինել «Ազգային հանձնաժողովի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
13 հոկտեմբերի 2009 թվականի
ՀՕ-181-Ն