Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 49 Ո ...

 

 

040.0452.240798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1998 թվականի թիվ 452

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 18-ի «Համատիրության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 49 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության`

i

I բաժնի նախաբանը, 1-ին կետը և 5-րդ կետի «բ, ենթակետը «բնակելի շենքի» բառերից հետո լրացնել «(շենքերի)» բառով.

   2-րդ կետը լրացնել «Համատիրության գտնվելու վայրն է              

տողով.

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համատիրության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով».

i

11-րդ կետը «միասնական օրդերը» բառերից հետո լրացնել «կամ կնքված վարձակալության պայմանագիրը» բառերով.

i

12-րդ կետում «շենքը պատկանում է» բառերը փոխարինել «շենքերը պատկանում են» բառերով.

26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20-ից ավելի սեփականատերերից կազմված համատիրության ընդհանուր ժողովում ընտրվում է համատիրության նախագահ, ինչպես նաև հինգ և ավելի անդամներից բաղկացած վարչություն` դրա կազմում ընդգրկելով յուրաքանչյուր շենքից առնվազն մեկ մարդ».

27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Համատիրության նախագահն ընտրվում է վարչության անդամներից ընդհանուր ժողովին ներկա գտնվող համատիրության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ».

XIII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«XIII. Համատիրության վերակազմակերպումը և լուծարումը

61. Եթե համատիրության որևէ շենքի սեփականատերեր «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այլ համատիրություն ստեղծելու նպատակով անցկացնում են հիմնադիր ժողով, ապա ժողովի արձանագրությունը և նոր համատիրություն ստեղծելու մասին որոշումը հիմք են հանդիսանում համատիրությունից դուրս գալու համար:

62. Համատիրության հետ ընդհանուր օգտագործման միասնական տարածքում տեղակայված այն շենքը (շենքերը), որում (որոնցում) համատիրություն հիմնադրված չէ, կամ որը (որոնք) ընդգրկված չէ (չեն) որևէ համատիրության մեջ, համատիրության հիմնադրման համար սահմանված կարգով սեփականատերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է (են) ընդգրկվել համատիրության մեջ:

63. Համատիրության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

Համատիրության գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համատիրությունը կարող է լուծարվել, եթե`

ա) օրենքով սահմանված կարգով ամբողջ հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար.

բ) համատիրությունում մնում է մեկ սեփականատեր.

գ) շենքը (շենքերը) դադարում է (են) ֆիզիկապես գոյություն ունենալուց.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Համատիրության ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը նրա անդամների միջև կարող է բաշխվել միայն համատիրության լուծարումից հետո».

i

բ) օրինակելի կանոնադրությանը կից «Բնակելի շենքի ընդհանուր նկարագրությունը» ձևը շարադրել նոր խմբագրությամբ (թիվ 1 ձևը կցվում է).

i

գ) օրինակելի կանոնադրությանը կից «Համատիրության սեփականատերերի ցուցակ» ձևը շարադրել նոր խմբագրությամբ (թիվ 2 ձևը կցվում է).

 

Ձև 1

------

 

«________________» համատիրության

 

բնակելի շենքի ընդհանուր նկարագրությունը

 

Հասցեն __________________________________________________________________

 

Կառուցման տարեթիվը _____________________, հարկերի թիվը _________________ ,

 

մուտքերի թիվը __________________, վերելակների թիվը _________, շենքի ծավալը

 

(խոր.մ.)______________, բարձրությունը (մ)_____________, ընդհանուր մակերեսը

 

(քառ.մ.)______________, բնակարանների ընդհանուր մակերեսը (քառ.մ.)_________,

 

բնակարանների թիվը_______________________ (այդ թվում` մեկսենյականոց_______,

 

երկուսենյականոց__________, երեքսենյականոց_________, չորսենյականոց________,

 

հինգսենյականոց և ավելի _________________________)

 

ոչ բնակելի շինությունների ընդհանուր մակերեսը (քառ.մ.) ___________________

 

Ընդհանուր օգտագործման շինությունների նկարագրությունը.

 

շենքի տարիքը ____________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

շենքի ճակատը ____________________________________________________________

 

պատերի նյութը ___________________________________________________________

 

Ընդհանուր օգտագործման գույքի նկարագրությունը.

 

ջրամատակարարման համակարգը _______________________________________________

 

_________________________________________________________________________

 

կոյուղու համակարգը _____________________________________________________

 

_________________________________________________________________________

 

աղբահեռացման համակարգը __________________________________________________

 

_________________________________________________________________________

 

ջեռուցման համակարգը _____________________________________________________

 

_________________________________________________________________________

 

Ձև 2

------

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«________________» համատիրության սեփականատերերի

 

___________________________________________________

                                   ( հասցեն )

 

._________________________________________________________________________.

|N/N| Շինության| Սեփականատի-|Բնակարանի |Բնակարա- |Շինության |Համատիրության|

|ը/կ| սեփականա-| րոջ կողմից |համարը    |նում ապ- |ընդհանուր |ընդհանուր սե-|

|   | տիրոջ    | լիազորված  |կամ ոչ    |րողների  |մակերեսը  |փականության  |

|   | անունը,  | վարձակալի  |բնակելի   | թիվը    |(քառ. մ.) |մեջ յուրա-   |

|   | ազգանու- | անունը,    |շինության |         |          |քանչյուրի    |

|   | նը (ան-  | ազգանունը  |օգտագործ- |         |          |բաժնեմասը    |

|   | վանումը) | (անվանումը)|ման նպատա-|         |          |(տոկոս)      |

|   |          |            |կը և  ան- |         |          |(Է=Զ:Զx100)  |

|   |          |            |վանումը   |         |          |             |

|___|__________|____________|__________|_________|__________|_____________|

| 1 |    2     |     3      |    4     |    5    |    6     |     7       |

._________________________________________________________________________.

 

____________________________________________________

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1998
N 452
Որոշում