041.0427.260509
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2009 թվականի N 427-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 17 արձանագրության 37-րդ կետի հանձնարարականի`
Ստեղծել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգի, ինչպես նաև միջոցառումների ծրագրերի հրապարակային և մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2009 թվականի մայիսի 26-ի
N 427-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Վարդանյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի
տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման
մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի
տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման
մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Ասլանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի
տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման
մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Վ. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Գ. Մուրադյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման
և բնապահպանական վարչության պետ
Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Հ. Սարգսյան - ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
(համաձայնությամբ)
Ա. Դարբինյան - Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր
(համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ ԳԱԱ-ի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Է. Երիցյան - Հայաստանի համայնքների ասոցիացիայի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող
(համաձայնությամբ)
Ա. Զաքարյան - «Առավոտ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Ազգ» օրաթերթի լրագրող (համաձայնությամբ)
Ն. Նազարյան - «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող
(համաձայնությամբ)
Գ. Աբրահամյան - ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի
ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Բարսեղյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Իգիթյան - ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի
ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի
տեղական ինքնակառավարման վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
(կազմը փոփ. 02.07.09 թիվ 546-Ա, 04.08.09 թիվ 658-Ա, 07.09.09 թիվ 743-Ա, 21.10.13 թիվ 957-Ա որոշումներ)