040.0417.020798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 1998 թվական թիվ 417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
ա) որոշման 2-րդ կետում «1998 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «1999 թվականի հունվարի 1-ը» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
i
9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«Բրոքերային գործունեությունը համատեղվում է դիլերային գործունեության հետ, եթե այն իրականացվում է ֆոնդային բորսայում».
13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի պահանջները տարածվում են նաև ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների վրա».
i
14-րդ կետի «ը» ենթակետը և թիվ 2 հավելվածը «հայտատուի հիմնադիրների» բառերից հետո լրացնել «(10 և ավելի տոկոս ունեցող բաժնետերերի (փայատերերի)» բառերով: