Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

01.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2009  -ից մինչեւ   01.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ- 154-Ն օրենք)

010.0219.241208

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը «հատուցումը» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի (այսուհետ` զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի) ընտանիքին նյութական աջակցության ցուցաբերումը»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետը, 4.1-րդ գլխի վերնագիրը, 24.1-րդ հոդվածի վերնագիրը, 24.1-րդ հոդվածը, 24.2-րդ հոդվածի վերնագիրը, 24.2-րդ հոդվածը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ընտանեկան նպաստ ստացողի կողմից ընտանեկան նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացնելու դեպքում.» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.

«3.2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ընտանիքում ծնված երեխայի հերթական թվով: Ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշվում է` ելնելով տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, թվից:».

2) 1-ին մասի «գ» կետը «վայրից» բառից հետո լրացնել «` ընտանիքի կազմի մասին» բառերով.

3) 4-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, դրա տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածում «լրանալու ընթացքում» բառերը փոխարինել «լրանալը» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 24.2-րդ հոդվածում`

i

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 24.1-րդ հոդվածով սահմանված մեկից ավելի նպաստի իրավունք ունեցող ընտանիքին (քաղաքացուն) նշանակվում է մեկ նպաստ` իր ընտրությամբ:».

2) 1-ին մասի 2-րդ կետը, 4-րդ մասի 1-ին կետը «շնորհելու» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 25. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Նպաստ ստացող ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է հայտնաբերման ամսից, և տվյալ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ ստանալու իրավունքից:

2. Ավել վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավել գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած մեկ տարվա ընթացքում ստացած ավել գումարի չափից ոչ ավելի:

3. Սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությամբ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավել վճարված գումարները կարող են վերադարձվել ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով կամ համարվել մարած:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության մասին որոշման կայացման և ընտանիքի (քաղաքացու) հետ գրավոր համաձայնությամբ ժամանակացույց կազմելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը զոհված` հետմահու Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստը նշանակվում է 2009 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը:

2. 2008 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ստացած, սակայն ընտանիքում երեխայի ծննդի հերթական թվով պայմանավորված` 2008 թվականի ընթացքում բարձր չափով միանվագ (հրատապ) օգնությունը չստացած երեխայի համար ծնողին երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվում է դրամական օժանդակություն, եթե ծնողը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո` վեց ամիսների ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրամական օժանդակության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

24 դեկտեմբերի 2008 թվականի

ՀՕ-219-Ն

 

 

pin
ՀՀ 27.11.2008
N ՀՕ-219-Ն օրենք