110.1008.281108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
31 հոկտեմբերի 2008 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 2-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հունվարի 17-ի N 08-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին 2007 թվականի հունվարի 29-ի N 39-Ն հրամանի առաջին կետով հաստատված կարգում /այսուհետ` Կարգ/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 2-րդ կետից «8-ամյա» և 10-րդ կետից «/ութամյա/» բառերը հանել:
i
2) Կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-4-րդ» բառերով, «4-7-րդ» բառերը փոխարինել «5-8-րդ» բառերով:
3) Կարգի 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «իններորդ» բառը փոխարինել «10-րդ» բառով:
4) Կարգի 6-րդ կետի «գ», «դ» և «ե» ենթակետերում «9-րդ» բառը փոխարինել «10-րդ» բառով:
i
5) Կարգի 14-րդ կետի «ա» ենթակետից «8-ամյա» բառը հանել և «(հիմնական)» բառը գրել առանց փակագծի:
i
6) Կարգի 14-րդ կետի «բ» ենթակետում և 19-րդ կետում «8-ամյա» բառերը փոխարինել «հիմնական» բառով:
7) Կարգի 15-րդ կետում «10-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով:
i
8) Կարգի 16-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
i
9) Կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «5. Հանրակրթական դպրոցում տվյալ ուսումնական տարվա 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար, էքստեռն փոխադրական քննություններ չի կազմակերպվում:»:
i
10) Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «11. Էքստեռն ավարտական. քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական /ատեստատ/ ստանալ հանրակրթության համակարգից առնվազն մեկ տարի դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված անձինք»:
i
11) Կարգի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «15. Էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:
Այն քննությունները, որոնք համընկնում են հանրակրթական հաստատությունների ավարտական և պետական ավարտական քննությունների հետ, անցկացվում են ավարտական և պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Մնացած առարկաների քննական տոմսերը, առաջադրանքները առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան մեթոդմիավորումները»:
i
12) Կարգի 19-րդ կետում «վկայական» բառից հետո լրացնել «/կամ ատեստատ/» բառերը և «նշումով» բառից հետո լրացնել «/նշումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում/» բառերը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին: