Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245- ...

 

 

040.1264.111108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2008 թվականի N 1264-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի 567-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը» բառերը,

i

բ. 7-րդ կետի «է» ենթակետը «սփյուռքահայություն» բառից առաջ լրացնել «պետական լիազոր մարմնի հետ համատեղ» բառերով,

i

գ. 12-րդ կետի «թ» ենթակետից հանել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը,

դ. 12-րդ կետի «ժա» ենթակետից հանել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը,

ե. 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «, ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերը.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. I բաժինը լրացնել «Սփյուռքի բաժին» բառերով,

բ. III բաժինն ուժը կորցրած ճանաչել:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 567-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի վերակազմակերպված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության վերակազմակերպված` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի համար ձեռք բերված գույքը, այդ թվում` նաև նշված կոմիտեի նախագահի ծառայողական ավտոմեքենան հանձնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի նոյեմբերի 6-ի

N 1264-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

.______________________________________________________________________.

|NN |              Անվանումը                 |Չափի   |Քանակը|Գումարը   |

|ը/կ|                                        |միավորը|      |(դրամ)    |

|___|________________________________________|_______|______|__________|

|1. |Մոնիտոր «Benq LCD 20»»                  | հատ   |     1|  135500.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|2. |Մոնիտոր «Benq LCD 17»»                  | հատ   |     2|  170200.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|3. |Տպիչ HP LaserJet 1018                   | հատ   |     2|  100200.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|4. |Համակարգիչ CORE 2 QUAD, Intel 35        | հատ   |     1|  378800.0|

|   |chipset, HDD 500 GB, RAM 4096 MB, Video |       |      |          |

|   |card 512 MB, FDD, DVD-RW Keyboard, Mouse|       |      |          |

|___|________________________________________|_______|______|__________|

|5. |Համակարգիչ Պ4 3.0 GHz, VIA chipset,     | հատ   |     2|  267200.0|

|   |VGA 64 MB on board, HDD 160GB GB, RAM   |       |      |          |

|   |1024 MB, DVD-RW Keyboard, Mouse         |       |      |          |

|___|________________________________________|_______|______|__________|

|6. |Նոթբուք «A5315-2191, 15.4»» CM 1.86     | հատ   |     1|  342600.0|

|   |GHz/1 Gb/120 Gb/DDRW                    |       |      |          |

|___|________________________________________|_______|______|__________|

|7. |Ավտոմեքենա «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ» 2.4           | հատ   |     1|11900000.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|8. |Անվադող 215/55 R 16                     | հատ   |     4|  240000.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|9. |Բենզին` ռեգուլյար                       | լիտր  |  1185|  428970.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|10.|Մետաղյա պահարան                         | հատ   |    10|   67000.0|

|___|________________________________________|_______|______|__________|

|11.|Հեռախոս «Panasonic»                     | հատ   |     1|   54500.0|

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2008
N 1264-Ն
Որոշում