Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ...

 

 

105.0265.130808

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        08            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10508243

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 հուլիսի 2008 թվականի N 265-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի`

i

1) 1996 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995թ. դեկտեմբերի 8-ի N 97 որոշմամբ նախատեսված հրահանգի ընդունման մասին» N 120 հրամանը,

i

2) 1998 թվականի մարտի 19-ի «Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարումների կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 35 հրամանը,

i

3) 1998 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին» հրահանգչական N 72 հրամանը,

i

4) 1998 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն», «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման տեխնոլոգիական նախագծային աշխատանքների կատարում» գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզավորման կարգի հաստատման և լիցենզավորող հանձնաժողովի ստեղծման մասին» N 178 հրամանը,

i

5) 1999 թվականի հունիսի 14-ի «Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելման մասին» N 73 հրամանը,

i

6) 1999 թվականի հունիսի 29-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին հաշվետվության ձևի հաստատման մասին» N 77 հրամանը,

i

7) 1999 թվականի հուլիսի 14-ի «Հատուկ ջրօգտագործման թույլտվություններ և երկրորդային ջրօգտագործման համաձայնություններ տալու մասին» N 80 հրամանը:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
25.07.2008
N 265-Ն
Հրաման