040.0467.220508
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2008 թվականի N 467-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրությունում`
i
ա. 6-րդ կետը «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը (այսուհետ` պետական մարմին) և» բառերով,
i
բ. 7-րդ կետի «բ» ենթակետը «կարգավորման» բառից հետո լրացնել «և աշխատանքի վարձատրության» բառերով,
գ. 7-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական» բառը,
դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ.1)» ենթակետով.
«թ.1) Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ապահովումը»,
ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1)» ենթակետով.
«ժա.1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը.»,
զ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1)» ենթակետով.
i
«ա.1) սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացում.»,
է. 8-րդ կետի «դ» ենթակետում «արտադրությունում» բառը փոխարինել «աշխատանքի վայրում» բառերով,
ը. 8-րդ կետի «ժ» ենթակետում «համակարգում» բառը փոխարինել «կազմակերպում» բառով.
թ. 8-րդ կետի «ժա.2)» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից» բառերը փոխարինել «ապահովագրական» բառով.
ժ. 8-րդ կետի «ժա.3)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա.3) պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) վերլուծություն և հավաստիության ստուգում.»,
ժա. 8-րդ կետի «ժբ.1)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ.1) պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,
ժբ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե.1)», «ժե.2)» և «ժե.3)» ենթակետերով`
«ժե.1) գենդերային հիմնահարցերի ուսումնասիրում, դրանց լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակում և իրականացում,
ժե.2) մարդկանց առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերի ուսումնասիրում, թրաֆիկինգի ենթարկված անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
ժե.3) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ տեղերում այդպիսի ծրագրերի համագործակցված կատարում.»,
ժգ. 8-րդ կետի «ժէ» ենթակետում «սոցիալ-բժշկական» բառերը փոխարինել «բժշկական» բառով, իսկ «սոցիալ-հոգեբանական» բառերը` «սոցիալական» բառով,
ժդ. 8-րդ կետի «ժթ» ենթակետում «մասնագիտացված» բառը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության» բառերով,
ժե. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իա.1)» ենթակետով.
«իա.1) մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման, ինչպես նաև ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության լիցենզավորման իրականացումը.»,
ժզ. 8-րդ կետի «իբ» ենթակետը «մուրացկան» բառից առաջ լրացնել «անօթևան,» բառով.
ժէ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իբ.1)» ենթակետով.
«իբ.1) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրում և դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգ.»,
ժը. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ.2)» ենթակետով.
«իգ.2) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,
ժթ. 8-րդ կետի «իե» ենթակետում «վերահսկողության» բառը փոխարինել «բարձրագույն մասնագիտական հսկողության» բառերով,
ի. 8-րդ կետի «լբ» ենթակետը «լրատվության» բառից հետո լրացնել «և հանրային իրազեկման այլ» բառերով, իսկ «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական պաշտպանության» բառերով.
իա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լբ.1)» ենթակետով.
«լբ.1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում` ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ըստ անհրաժեշտության, ներգրավելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման գործընթացում.».
i
իբ. 12-րդ կետի «է» ենթակետը «օգնականներին,» բառից հետո լրացնել «պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ` պետական մարմնի ղեկավարի տեղակալներին,» բառերով,
իգ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է.1)» ենթակետով.
«է.1) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում թեկնածություն` պետական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակում կատարելու համար.»,
իդ. 12-րդ կետի «ժ» ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «պետական մարմնի ղեկավարի,» բառերով,
իե. 12-րդ կետի «ժա» ենթակետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «և պետական մարմնի» բառերով, իսկ «դրա» բառը փոխարինել «դրանց» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքում`
ա. I բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «ժողովրդագրության բաժին» տողով,
բ. կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ