Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿ ...

 

 

040.0341.150408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2008 թվականի N 341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին անցնում են բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, որը հաստատում է սույն որոշման 5-րդ կետով նախատեսված լիազորված պետական մարմինը:

3. Քոլեջի գործունեության առարկան և նպատակները, ինչպես նաև նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման 2-րդ և 6-րդ կետերի դրույթներին համապատասխան:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ վերակազմակերպված «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

5. «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

ա. «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով, որ կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը,

բ. սեփականության իրավունքով հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը և ապահովել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

2) «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 74-րդ կետով.

 

 «74.     -         «Սպիտակի պետական          ՀՀ գյուղատնտեսության

                    գյուղատնտեսական քոլեջ»    նախարարություն»:

                    պետական ոչ առևտրային

                    կազմակերպություն

 

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2008
N 341-Ն
Որոշում