Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՀՀ ՈՌ ...

17.05.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.01.1999  -ից մինչեւ   17.05.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 17.05.01 թիվ 440 որոշում)

i

040.0201.240398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 1998 թվականի թիվ 201

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 117 ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսական մթերքի գների էական թանկացում թույլ չտալու, ինչպես նաև ոռոգման և էներգետիկայի համակարգերի ֆինանսական վիճակն ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

i

1. Հայաստանի Հանրապետության 111 համայնքի հաշվեկշռում գտնվող ներտնտեսային ոռոգման համակարգերի 157 գործող պոմպակայանը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համապատասխան դուստր ընկերություններին (ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

i

ա) մեկամսյա ժամկետում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պոմպակայանների գույքագրումը, տեխնիկական վիճակի զննումը և հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համայնքների հաշվեկշիռներում գտնվող ներտնտեսային ոռոգման համակարգերի չգործող պոմպակայանների վերաբերյալ:

3. Սահմանել, որ 1998 թվականին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունները հանրապետության համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին ոռոգման ջուրը մատակարարում են 1 խոր. մետրը ներառյալ ավելացված արժեքի հարկը` 1 դրամ 90 լումա միասնական սակագնով:

4. Առաջարկել ջրօգտագործողների սպառողական ընկերություններում, ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներում ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ոռոգման համակարգերի շահագործման և նշված ընտրությունների (կոոպերատիվների) մյուս տնտեսական ծախսերի կատարման նպատակով փայատերերից գանձվող փայավճարը` 1 խոր. մետր ոռոգման ջրի հաշվով (ներառյալ կորուստները), սահմանել ոչ ավելի, քան 70 լումա:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 1 խոր. մետր ոռոգման ջրի 3 դրամ 80 լումա միասնական սակագնի և ջրօգտագործողների սպառողական ընկերությունների ու ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար կիրառվող 1 դրամ 90 լումա միասնական սակագնի տարբերությունը ֆինանսավորելու աղբյուրների վերաբերյալ.

բ) սույն որոշման 1-ին կետում նշված ներտնտեսային ոռոգման համակարգերի պոմպակայանները «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վերոհիշյալ պոմպակայանների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսերի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 24-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 24-ի թիվ 201 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում»

պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի

հանձնված գործող ներտնտեսական ջրհան կայանների

 

__________________________________________________________________________

Հ/Հ        Մարզի և  համայնքի անվանումները      Ջրհան կայանի անվանումը

ը/կ

__________________________________________________________________________

 1                        2                              3

__________________________________________________________________________

                  Արագածոտնի մարզ

 

 1.    Ապարան                                  Ապարանի

 2.    Ագարակ (Թալինի շրջ.)                    Ագարակի I աստիճանի և

                                               II աստիճանի

 3.    Ներքին Բազմաբերդ                        Բազմաբերդի

 4.    Կաթնաղբյուր                             Կաթնաղբյուրի

 5.    Կարբի                                   Կարբիի

 6.    Օհանավան                                Օհանավանի

 7.    Ուշի                                    Ուշիի

 8.    Արուճ                                   Արուճի

 9.    Շենավան                                 Շենավանի

 10.   Հարթավան                                Հարթավանի

 11.   Մուլքի                                  Մուլքիի

 12.   Չքնաղ                                   Չքնաղի I հերթափոխի

 13.   Վարդենիս                                Չքնաղի II հերթափոխի

 14.   Քուչակ                                  Քուչակի

 15.   Արագած  (Թալինի շրջ.)                   Արագածի (ոչխարաբուծականի)

 16.   Գետափ                                   Գետափի

 17.   Բյուրական                               ռադիոֆիզիկայի ինստիտուտի

 

Արարատի մարզ

 

 18.   Վեդի                                    Վեդու թիվ/թիվ 1, 3

 19.   Եղեգնավան                               Նոր Ուղու թիվ/թիվ 1, 2

 20.   Փոքր Վեդի                               Փոքր Վեդու

 21.   Ռանչպար                                 Ռանչպարի  (ներտնտեսային)

 22.   Արաքսավան                               Արաքսավանի

 

Արմավիրի մարզ

 

 23.   Վաղարշապատ  (Էջմիածին)                  Զվարթնոցի թիվ 1

 24.   Արևիկ                                   Արևիկի

 25.   Արաքս                                   Արաքսի թիվ/թիվ 1, 2, 3

 26.   Արտաշար                                 Արտաշարի

 27.   Ակնալիճ                                 Ակնալճի (ներտնտեսային)

 28.   Նոր Կեսարիա                             Նոր Կեսարիայի թիվ/թիվ 1, 2

 29.   Տանձուտ                                 Տանձուտի

 30.   Հացիկ                                   Հացիկի թիվ/թիվ 1, 2

 31.   Հուշակերտ                               Հուշակերտի թիվ/թիվ 1, 2

 32.   Երվանդաշատ                              Երվանդաշատի

 33.   Բագարան                                 Բագարանի

 34.   Մյասնիկյան                              Մյասնիկյանի

 35.   Լեռնագոգ                                Լեռնագոգի թիվ/թիվ 1,2

 36.   Արևադաշտ                                Արևադաշտի

 37.   Այգեկ                                   Այգեկի

 38.   Ամբերդ                                  Ամբերդի

 39.   Աղավնատուն                              Աղավնատան թիվ/թիվ 1, 2, 3

 40.   Արշալույս                               Արշալույսի թիվ 1

 41.   Բաղրամյան (Էջմիածնի շրջ.)               Բաղրամյանի թիվ/թիվ 1, 2

 42.   Գայ                                     Արաքսի թիվ 2

 43.   Դաշտ                                    Դաշտի

 44.   Լեռնամերձ                               Լեռնամերձի

 45.   Մերձավան                                Մերձավանի թիվ/թիվ 1, 5

                                               (երկրագործական ԳՓԿ

 

 46.   Նորակերտ                                Նորակերտի թիվ/թիվ 1, 2

 47.   Արագած                                  Արագածի

 48.   Արևշատ                                  Արևշատի  (ներտնտեսային)

 

Գեղարքունիքի մարզ

 

 49.   Աստղաձոր                                Աստղաձորի

 50.   Գեղհովիտ                                Գեղհովտի

 51.   Վերին Գետաշեն                           Գետաշենի

 52.   Երանոս                                  Երանոսի

 53.   Զոլաքար                                 Զոլաքարի

 54.   Լիճք                                    Լիճքի

 55.   Լանջաղբյուր                             Լանջաղբյուրի խորքային

                                               հորերի

 

Լոռու մարզ

 

 56.   Սպիտակ                                  Սպիտակի թիվ/թիվ 1, 2

 57.   Շնող                                    Շնողի թիվ 1

 58.   Ճոճկան                                  Ճոճկանի I աստիճանի և  II

                                               աստիճանի

 59.   Մղարթ                                   Մղարթի

 60.   Խնկոյան                                 Խնկոյանի

 61.   Շիրակամուտ                              Շիրակամուտի

 62.   Նոր Խաչակապ                             Նոր Խաչակապի թիվ 1

 63.   Մեծ Պառնի                               Մեծ Պառնիի

 64.   Լեռնավան                                Լեռնավանի

 65.   Արևաշող                                 Արևաշողի

 

Կոտայքի մարզ

 

 66.   Եղվարդ                                  Եղվարդի թիվ 2

 67.   Առինջ                                   Առինջի

 68.   Գառնի                                   Գառնու թիվ/թիվ 1, 2, 3, 4

 69.   Գեղաշեն                                 Գեղաշենի թիվ/թիվ 1, 2

 70.   Զովք                                    Զովքի թիվ 2

 71.   Հացավան                                 Հացավանի

 72.   Ձորաղբյուր                              Ձորաղբյուրի թիվ 1

 73.   Ջրաբեր                                  Ջրաբերի

 74.   Ֆանտան                                  Ֆանտանի

 75.   Պտղնի                                   Պտղնիի թիվ/թիվ 1, 2

 76.   Արագյուղ                                Արագյուղի

 77.   Թեղենիք                                 Թեղենիքի

 78.   Նոր Երզնկա                              Նոր Երզնկայի

 79.   Նոր Գեղի                                Նոր Գեղիի թիվ/թիվ 1, 2

                                               (հին թիվ/թիվ 1, 2, 3, 4, 5)

 80.   Քանաքեռավան                             Քանաքեռավանի

 81.   Քարաշամբ                                Քարաշամբի

 82.   Սոլակ                                   Սոլակի թիվ 1

 83.   Լեռնանիստ                               Լեռնանիստի թիվ 2

 84.   Բուժական                                Բուժականի

 85.   Նոր Արտամետ                             Նոր Արտամետի

 

Շիրակի մարզ

 

 86.   Ախուրիկ                                 Ախուրիկի թիվ/թիվ 3, 4

 87.   Բայանդուր                               Բայանդուրի թիվ 1

 88.   Բենիամին                                Բենիամինի թիվ 1

 89.   Կամո                                    Կամոյի

 90.   Հովիտ                                   Հովիտի

 91.   Հայրենյաց                               Հայրենյացի

 92.   Հոռոմ                                   Հոռոմի

 93.   Սառնաղբյուր                             Սառնաղբյուրի

 94.   Նոր կյանք                               Նոր կյանքի

 95.   Ջրափի                                   Ջրափիի I աստիճանի և  II

                                               աստիճանի

 

Սյունիքի մարզ

 

 96.   Մեղրի                                   Մեղրու թիվ/թիվ 1, 2

 97.   Ույծ                                    Ույծի II հերթափոխի I

                                               աստիճանի, II հերթափոխի II

                                               աստիճանի

 

 98.   Ալդարա                                  Ալվանքի I աստիճանի և  II

                                               աստիճանի

 

 99.   Շվանիձոր                                Շվանիձորի I աստիճանի և  II

                                               աստիճանի, Շահաձորի

 

 100.  Կարճևան                                 Կարճևանի  I աստիճանի

 101.  Ագարակ                                  Ագարակի I աստիճանի և  II

                                               աստիճանի, Ագարակի

                                               անտառաշերտի

 

 102.  Եղվարդ                                  Եղվարդի թիվ 2

 

Վայոց ձորի մարզ

 

 103.  Եղեգնաձոր                               Եղեգնաձորի թիվ/թիվ 1, 2, 3

 104.  Ազատեկ                                  Ազատեկի III աստիճանի,

                                               Ազատեկի ջրարբիացման

 105.  Հերհեր                                  Հերհերի

 106.  Ագարակաձոր                              Ագարակաձորի

 107.  Թառաթումբ                               Թառաթմբի

 108.  Խաչիկ                                   Խաչիկի

 109.  Մալիշկա                                 Մալիշկայի թիվ/թիվ 1, 2, 3

 110.  Գնիշիկ                                  Գնիշիկի

 

Տավուշի մարզ

 

 111.  Այգեհովիտ                               Այգեհովտի

 112.  Աչաջուր                                 Աչաջրի թիվ 1 և  թիվ 2-ի II

                                               աստիճանի

 113.  Այգեձոր                                 Այգեձորի թիվ/թիվ 1, 4

 114.  Չինարի                                  Չինարիի թիվ 1

 115.  Բագրատաշեն                              Զեյթունի թիվ 1

 116.  Պտղավան                                 Պտղավանի թիվ 2

 117.  Բերդավան                                Բերդավանի թիվ/թիվ 1, 2

 118.  Լճկաձոր                                 Լճկաձորի

 119.  Հաղթանակ                                Հաղթանակի թիվ/թիվ 1,2

 120.  Դեբեդավան                               Լալվարի թիվ 1

 121.  Արճիս                                   Արճիս-Շնողի

 122.  Դովեղ                                   Դովեղի

 123.  Ոսկեպար                                 Ոսկեպարի

__________________________________________________________________________

               Ընդամենը                         168

 

(ցանկը խմբ. 14.01.99 թիվ 12 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.1998
N 201
Որոշում