Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0183.261107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        11            2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607415

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2007 թվականի N 183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման և որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերի ու որոշման 1-ին կետի «չօգտագործված քվեարկության ծրարները,» բառերը հանել:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

ա) 2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.1. Չօգտագործված քվեարկության ծրարները փաթեթավորվում են առանձին փաթեթում և չեն տեղադրվում ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում:».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ, արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների թվի, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվի և ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում մարված քվեաթերթիկների թվի գումարը:»:

գ) 6-րդ կետի «փաթեթում» բառը փոխարինել «փաթեթներում» բառով:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

------------------

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 218(4314), 27.11.07

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
24.11.2007
N 183-Ն
Որոշում