050.0034.070307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2007 թվականի թիվ 34-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. ուժը կորցրած ճանաչել կանոնակարգ 2-ի 10.7-րդ և 25-րդ կետերը.
i
1.2. կանոնակարգ 2-ի 12-րդ կետում «և արտարժույթի տնօրինման նորմատիվներից» բառերը փոխարինել «նորմատիվից» բառով.
1.3. կանոնակարգ 2-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Բանկերի կանոնադրական կապիտալի համալրման կարգը և արժույթը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ով սահմանված կարգով».
1.4. կանոնակարգ 2-ի 19-րդ կետում «80» թիվը փոխարինել «60» թվով.
i
1.5. կանոնակարգ 2-ի 26-րդ կետից հանել «, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական» բառերը.
i
1.6. կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 4-րդ պարբերության «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից, որը հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևի համաձայն`
ՎՊն=ՎՊհ -ՎՊհ *(Պ/ՀՄ),
որտեղ`
ՎՊն - հիմնական կապիտալի հաշվարկից չպակասեցվող բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,
ՎՊհ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստի հաշվեկշռային մեծությունն է,
Պ - սույն կանոնակարգի 28-րդ կետի 3-րդ պարբերության «զ» ենթակետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական ակտիվների հաշվեկշռային մեծությունն է,
ՀՄ - բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների, ինչպես նաև դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մեծությունն է:
Ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում բանկային գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:».
1.7. կանոնակարգ 2-ի 28-րդ կետի 4-րդ պարբերության «գ» ենթակետից հանել «(բացառությամբ` բանկի գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և սույն կետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստներից)» բառերը.
i
1.8. կանոնակարգ 2-ը 28-րդ կետից հետո լրացնել «28.1» կետով` հետևյալ բովանդակությամբ.
«28.1. Սույն կանոնակարգի իմաստով` բանկային գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու համար: Ընդ որում, բանկային գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ բանկը և դրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված գործառնություններ, ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են բանկի ներկայացուցչությունների կողմից:».
i
1.9. կանոնակարգ 2-ի 29-րդ կետից հանել «և արտարժույթի տնօրինման» բառերը.
i
1.10. կանոնակարգ 2-ի 29.1-րդ կետից հանել «և արտարժույթի տնօրինման» բառերը.
i
1.11. կանոնակարգ 2-ի 37.5-րդ կետը 6-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդհանուր ակտիվների հանրագումարը պակասեցվում է նաև բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում չընդգրկվող` ռեպո համաձայնագրերով վաճառված, ինչպես նաև գրավադրված արժեթղթերի գումարի չափով:».
i
1.12. կանոնակարգ 2-ի 42-րդ և 43-րդ կետերում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն32» բառերով.
1.13. կանոնակարգ 2-ի 42-րդ և 43-րդ կետերը «որը չի հանդիսանում փոխառուի հետ փոխկապակցված անձ» բառերից հետո լրացնել «և բանկի խոշոր փոխառու» բառերով.
i
1.14. կանոնակարգ 2-ի 44-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն41, Ն42» բառերով.
i
1.15. կանոնակարգ 2-ի 45-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն41» բառերով.
1.16. կանոնակարգ 2-ի 46-րդ կետում նշված «Ն31» բառերը փոխարինել «Ն42» բառերով.
i
1.17. կանոնակարգ 2-ի 48-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՄՆ դոլարից և եվրոյից տարբերվող արտարժույթներով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման հաշվարկները կատարվում են կրոս կուրսով` հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր արտարժույթի համար հայտարարված տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ