010.0094.150307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 12. ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ».
բ) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
i
ա) երկրորդ մասի «վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո» բառերը փոխարինել «քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով» բառերով.
բ) երրորդ մասի 1-ին կետից հանել «գործերով» բառը.
գ) երրորդ մասի 3-րդ կետից հանել «և զինվորական գործերով» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 23-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաև դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը.»:
ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Դատական իշխանությունն ունի նաև Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված այլ խորհրդանիշ:»:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
15 մարտի 2007 թվականի
ՀՕ-94-Ն