Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0130.150207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Սննդամթերքի համար պարտադիր հայերեն մակնշման պահանջի կիրառման ժամանակացույցը հաստատելու մասին» N 616-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշման 1-ին կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)» բառերը.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի վրա.

բ) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա».

i

գ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 1-ի

N 130-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԵՊ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ

 

._________________________________________________________________________.

|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|Ապրանքի անվանումը                                       |

|________________|________________________________________________________|

|0207            |0105 ծածկագրի տակ դասվող ընտանի թռչնի միս և  սննդային   |

|                |ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցրած                  |

|________________|________________________________________________________|

|0401 10 100     |կաթ և  սերուցք` չխտացրած և  առանց շաքարի և  այլ         |

|0401 20 110     |քաղցրացնող նյութերի` փաթեթավորված նետտո ծավալով, ոչ     |

|0401 20 910     |ավելի, քան 2 լիտր փաթեթներով                            |

|0401 30 110     |                                                        |

|0401 30 310     |                                                        |

|0401 30 910     |                                                        |

|________________|________________________________________________________|

|0402            |կաթ և  սերուցք` խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող    |

|                |նյութեր ավելացրած                                       |

|________________|________________________________________________________|

|0403            |թան, կտրված կաթ և  կաթնասեր, յոգուրտ, մածուն, կեֆիր և   |

|                |խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած |

|                |կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած|

|                |կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց  |

|                |դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ        |

|                |չավելացրած                                              |

|________________|________________________________________________________|

|0405            |կարագ և  այլ ճարպեր ու յուղեր` պատրաստված կաթից,        |

|                |կաթնային մածուկներ                                      |

|________________|________________________________________________________|

|0406            |պանիր և  կաթնաշոռ                                       |

|________________|________________________________________________________|

|0407 00         |թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած          |

|________________|________________________________________________________|

|0408            |ձվի փոշի (ԱՏԳ ԱԱ 0408 ծածկագրերին դասվող ապրանքների     |

|                |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը      |

|                |(նկարագիրը)                                             |

|________________|________________________________________________________|

|0901 11 000     |սուրճ` չբոված, կոֆեինով                                 |

|________________|________________________________________________________|

|0901 21 000     |սուրճ` բոված, կոֆեինով                                  |

|________________|________________________________________________________|

|0902            |թեյ` համային և  բուրավետացնող հավելումներով կամ առանց   |

|                |դրանց                                                   |

|________________|________________________________________________________|

|1507,           |սոյայի յուղ և  դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց     |

|բացառությամբ    |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ         |

|1507 10 100     |տեխնիկական և  (կամ) արդյունաբերական օգտագործման         |

|1507 90 100     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1508,           |գետնանուշի յուղ և  դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց |

|բացառությամբ    |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ         |

|1508 10 100     |տեխնիկական և  (կամ) արդյունաբերական օգտագործման         |

|1508 90 100     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1509            |ձիթապտղի յուղ և  դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց   |

|                |փոփոխելու քիմիական բաղադրությունը                       |

|________________|________________________________________________________|

|1510 00         |այլ յուղեր և  դրանց զտամասերը` չզտած կամ զտած, որոնք    |

|                |ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց   |

|                |փոփոխելու քիմիական բաղադրությունը` ներառյալ այդ յուղերի |

|                |և  զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում       |

|                |դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ             |

|________________|________________________________________________________|

|1511,           |արմավենու յուղ և  դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց  |

|բացառությամբ    |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ         |

|1511 10 100     |տեխնիկական և  (կամ) արդյունաբերական օգտագործման         |

|1511 90 910     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1512,           |արևածաղկի,  քրքումի կամ բամբակի յուղ և  դրանց զտամասերը`|

|բացառությամբ    |չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը,|

|1512 11 100     |բացառությամբ տեխնիկական և  (կամ) արդյունաբերական        |

|1512 19 100     |օգտագործման                                             |

|1512 21 100     |                                                        |

|1512 29 100     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1513,           |հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուի յուղ |

|բացառությամբ    |և  դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու     |

|1513 11 100     |քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և      |

|1513 19 300     |(կամ) արդյունաբերական օգտագործման                       |

|1513 21 100     |                                                        |

|1513 29 300     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1514,           |հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ և  դրանց         |

|բացառությամբ    |զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական     |

|1514 11 100     |բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և  (կամ)        |

|1514 19 100     |արդյունաբերական օգտագործման                             |

|1514 91 100     |                                                        |

|1514 99 100     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1515,           |այլ չցնդող բուսական ճարպեր և  յուղեր (ներառյալ ժոժոբայի |

|բացառությամբ    |յուղը) և  դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց        |

|1515 19 100     |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ         |

|1515 21 100     |տեխնիկական և  (կամ) արդյունաբերական օգտագործման         |

|1515 29 100     |                                                        |

|1515 30 100     |                                                        |

|1515 50 110     |                                                        |

|1515 50 910     |                                                        |

|1515 90 210     |                                                        |

|1515 90 310     |                                                        |

|1515 90 400     |                                                        |

|1515 90 600     |                                                        |

|________________|________________________________________________________|

|1601 00         |երշիկներ և  մսից, մսային ենթամթերքից կամ արյունից       |

|                |պատրաստված համանման մթերքներ. դրանց հիմքով պատրաստված   |

|                |պատրաստի սննդամթերքներ                                  |

|________________|________________________________________________________|

|1602            |մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված        |

|                |պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք այլ                |

|________________|________________________________________________________|

|1604            |պատրաստի կամ պահածոյացված ձուկ. թառափազգիների ձկնկիթ և  |

|                |խավիարի փոխարինիչներ` պատրաստված ձկան ձկնկիթից          |

|________________|________________________________________________________|

|1605            |պատրաստի կամ պահածոյացված խեցեմորթներ, կակղամորթներ և   |

|                |ջրային այլ անողնաշարավորներ                             |

|________________|________________________________________________________|

|1701,           |շաքար եղեգնի կամ ճակնդեղի և  քիմիական մաքուր սախարոզ`   |

|բացառությամբ    |պինդ վիճակում                                           |

|1701 11         |                                                        |

|1701 12         |                                                        |

|________________|________________________________________________________|

|1704            |շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ         |

|                |շոկոլադը)` կակաո չպարունակող                            |

|________________|________________________________________________________|

|1803            |կակաոյի մածուկ, յուղազերծած և  չյուղազերծած             |

|________________|________________________________________________________|

|1805 00 000     |կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի    |

|________________|________________________________________________________|

|1806            |շոկոլադ և  կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք     |

|________________|________________________________________________________|

|1901 10 000     |ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված մանկական      |

|                |սնունդ` փաթեթավորված մանրածախ առևտրի  համար             |

|________________|________________________________________________________|

|1902            |մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված   |

|                |ջերմային մշակման, լցոնով (մսից կամ այլ մթերքներից) կամ  |

|                |առանց լցոնի, կամ այլ ձևով  պատրաստված, ինչպիսիք են      |

|                |սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները,|

|                |ռավիոլան, կաննելոնը, կուսկուս` պատրաստի կամ ոչ պատրաստի |

|                |սննդի մեջ օգտագործելու համար                            |

|________________|________________________________________________________|

|1905            |հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և  այլ     |

|                |հացաբուլկեղեն ու ալրային հրուշակեղեն` կակաո պարունակող  |

|                |կամ չպարունակող. վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր     |

|                |ծրարելու համար, բրնձաթուղթ և  համանման մթերքներ         |

|________________|________________________________________________________|

|2005 10 001     |բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական  |

|                |սննդի համար                                             |

|________________|________________________________________________________|

|2007 10 101     |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, մանկական սննդի համար|

|________________|________________________________________________________|

|2007 10 911     |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, տրոպիկական          |

|                |պտուղներից, մանկական սննդի համար                        |

|________________|________________________________________________________|

|2007 10 991     |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, այլ պտուղներից,     |

|                |մանկական սննդի համար                                    |

|________________|________________________________________________________|

|2009            |մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և  բանջարեղենի      |

|                |հյութեր, չխմորված և  սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ    |

|                |քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած (բացի       |

|                |կոնցենտրատներից)                                        |

|________________|________________________________________________________|

|2101 11         |սուրճ` լուծվող                                          |

|________________|________________________________________________________|

|2101 12 980     |լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և  շաքարով (ԱՏԳ ԱԱ   |

|                |210112980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման      |

|                |ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը)     |

|________________|________________________________________________________|

|2102            |խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ       |

|                |մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի            |

|                |պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ          |

|________________|________________________________________________________|

|2103 20 000     |կետչուպ` տոմատի և  տոմատի այլ սոուսներ                  |

|________________|________________________________________________________|

|2103 90 900     |մայոնեզ (ԱՏԳ ԱԱ 210390000 ծածկագրերին դասվող ապրանքների |

|                |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը      |

|                |(նկարագիրը)                                             |

|________________|________________________________________________________|

|2104 10 100     |պատրաստի ապուրներ ու արգանակներ և  նախապատրաստուկներ`   |

|                |դրանք պատրաստելու համար. չոր                            |

|________________|________________________________________________________|

|2105 00         |պաղպաղակ և  սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո       |

|                |չպարունակող կամ պարունակող                              |

|________________|________________________________________________________|

|2106 90 980     |կիսել (ԱՏԳ ԱԱ 210690980 ծածկագրերին դասվող ապրանքների   |

|                |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը      |

|                |(նկարագիրը)                                             |

|________________|________________________________________________________|

|22              |ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքներ և  քացախ         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2007
N 130-Ն
Որոշում