(ուժը կորցրել է 07.05.02 ՀՕ-337 օրենք)
i
010.0184.090198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«27» դեկտեմբերի 1997թ.
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5) համայնքի արխիվից տրամադրում է փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ»:
i
Հոդված 2. Օրենքի 30 հոդվածում`
ա) առաջին մասից հանել «քաղաքային և գյուղական» բառերը.
բ) առաջին մասի 1-ին կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
գ) առաջին մասի 2-րդ կետի «(սույն լիազորությունը թաղային համայնքի ղեկավարն իրականացնում է Երևանի քաղաքապետի համաձայնությամբ)» բառերը փոխարինել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
դ) առաջին մասի 3-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
ե) առաջին մասի 4-րդ կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը») բառերով.
զ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով`
«5) համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան հատկացնում, հետ է վերցնում և վարձակալության է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողերը.
6) տալիս է համայնքի տարածքում շինարարության, շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ (ներառյալ` ժամանակավոր) օբյեկտների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ սկսելու թույլտվություն.
7) տալիս է համայնքի տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման աշխատանքները սկսելու թույլտվություն.
8) համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն».
է) երկրորդ մասի 2-րդ կետի «գտնվող» բառից հետո լրացնել «պետական սեփականություն համարվող» բառերը: Կետը լրացնել «(սույն լիազորությունը, բացառությամբ մինչև 20 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր շինությունների համար վարձակալության տալու դեպքերի, չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 32 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3) տալիս է համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվություն (սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)»:
Հոդված 4. Օրենքի 33 հոդվածում`
ա) հանել «քաղաքային և գյուղական» բառերը, «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.
բ) 1-ին կետը լրացնել «(սույն լիազորությունը չի իրականացնում թաղային համայնքի ղեկավարը)» բառերով.
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով`
«2) համայնքի տարածքում առևտրի համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
3) տալիս է համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու (բացառությամբ շուկաներում, տոնավաճառներում, հիմնական և ոչ հիմնական շինություններում վաճառքի) թույլտվություն.
4) համայնքի տարածքում հասարակական սննդի և սպասարկման գործունեության համայնքային կանոններին (Երևանում` համաքաղաքային կանոններին) համապատասխան տալիս է խաղատներին, բաղնիքներին (սաունաներին), հանրային սննդի, զվարճանքի, շահումներով խաղեր կազմակերպող օբյեկտներին` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն»:
i
Հոդված 5. Օրենքի 37 հոդվածի առաջին մասում`
ա) «լիազորությունը» բառը փոխարինել «լիազորությունները» բառով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ`
«2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն»:
i
Հոդված 6. Օրենքի 56 հոդվածի երկրորդ մասը լրացնել «Ինչպես նաև այն թույլտվությունները տալու կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
9 հունվարի 1998 թ.
ՀՕ-184