Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 221 ...

 

 

040.0584.161297

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 584

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 221 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

ա) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման նպատակով ջրօգտագործման և սպառման մասով` 1999 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը Սևանա լճի ոռոգման և հիդրոէներգետիկ նպատակներով ջրի օգտագործման և սպառման վճարը մեկ խոր. մետրի համար սահմանել 0,2, դրամ»:

բ) որոշման թիվ 1 հավելվածում`

i

«Մակերևութային ջրեր» բաժնից հանել «արդյունաբերական նպատակով 1,5» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով.

«Ստորերկրյա քաղցրահամ ջրեր» բաժնի`

«Խմելու համար պիտանի» ենթաբաժնից հանել «արդյունաբերական նպատակով 3,4  0,5» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով.

«Խմելու համար ոչ պիտանի» ենթաբաժնից հանել «արդյունաբերական նպատակով 1,6  0,25» տողը, իսկ «հիդրոէներգետիկ» բառը փոխարինել «արդյունաբերական» բառով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.1997
N 584
Որոշում