040.1210.020906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2006 թվականի N 1210-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 905-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա) 7-րդ կետի`
i
«ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
«ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների գործունեությանն ամենայնի աջակցելը:».
բ) 8-րդ կետում`
i
«թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքներին աջակցելը.»,
«ժե» ենթակետում «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերը փոխարինել «մարզական» բառով, իսկ «մրցույթների կազմակերպում» բառերը` «միջոցառումների կազմակերպմանն աջակցելը» բառերով,
«ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ` օլիմպիական խաղերին նախապատրաստության քառամյա ծրագրերի հաստատում:»,
«ժը» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.
«ժթ) մարզաձևերը ազգային ֆեդերացիաների, հասարակական-մարզական և այլ կազմակերպությունների կողմից հանրապետական առաջնությունների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման, միջազգային մրցումներին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աջակցության կարգով նրանց հատկացված ֆինանսական միջոցների ծախսումների նպատակային օգտագործմանն ու արդյունավետության ապահովմանն աջակցում և համագործակցության կատարելագործում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ