Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ Ա ...

 

 

040.0318.230306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2006 թվականի N 318-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 1954 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի մարտի 2-ի

N 318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում), քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:

i

1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

4) դիմում հաշվառման մասին.

5) տեղեկանք բնակության վայրից.

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):

(1.1-րդ կետը լրաց. 29.11.07 թիվ 1405-Ն որոշում)

1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:

(1.2-րդ կետը լրաց. 29.11.07 թիվ 1405-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 5 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

(2-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1405-Ն որոշում)

i

3. Կացության վկայականում գրառվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի մասին հետևյալ տեղեկությունները` ազգանունը, անունը, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ում կողմից է տրվել տվյալ վկայականը և մինչև երբ է այն վավերական:

(3-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 419-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից`

օտարերկրյա պետություններում կացության վկայականների վավերության ժամկետների մասին,

օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում` մինչև 16 տարեկան երեխաների մասին,

բնակության վայրի մասին,

ազգության մասին (անձի ցանկությամբ),

բ) սահմանապահ ծառայությունների կողմից` օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին.

գ) առողջապահության մարմինների կողմից` արյան խմբի և ռեզուսի մասին (անձի ցանկությամբ):

5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև իրավասու մարմնի կողմից դրանում նշված ժամկետը:

6. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձը կացության վկայականը կորցնելու մասին գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկին:

7. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայր ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով:

9. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք առանց կացության վկայականի կամ անվավեր վկայականով, ինչպես նաև առանց հաշվառման բնակվելու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

11. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն որոշմամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի մարտի 2-ի

N 318-Ն որոշման

 

i

ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը (այսուհետ` վկայական) 88 x 125 մմ չափսի, շագանակագույն, 32 էջանոց փաստաթուղթ է:

Վկայականի շապիկի 1-ին էջի վերևում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև` հայերեն գլխատառերով տպագրվում են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով` «REPUBLIC OF ARMENIA NON-CITIZENSHIP CERTIFICATE բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր պատկերմամբ: Այդ էջը վերևից և կողքերից երիզվում է զարդանախշերով: Ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ:» և «THIS CERTIFICATE IS VALID FOR ALL COUNTRIES» նախադասությունները:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA», իսկ կենտրոնում` «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» և «NON-CITIZENSHIP CERTIFICATE» բառերը:

Վկայականի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը, որոնցից ներքև հատկացվում են տողեր հետևյալ տեղեկությունների համար`

Ազգանունը

Անունը

Քաղաքացիությունը  ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ

Հանրային ծառայությունների համարանիշը

Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

Տրվել է

ՈՒմ կողմից

Սեռը

Ծննդավայրը

Վավերական է մինչև

Վկայականի տիրոջ ստորագրությունը (signature of holder):

Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են հայերեն:

Վկայականի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից ներքև` ձախ անկյունում տպագրվում է փաստաթղթի անվանումը (տեսակը):

Նույն էջում անձի լուսանկարի համար հատկացվում է տեղ 35 x 45 մմ չափսի: Լուսանկարի աջ կողմում հաջորդականությամբ լրացվում են հետևյալ տվյալները`

Ազգանունը

Անունը

Քաղաքացիությունը

Հանրային ծառայությունների համարանիշը

Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

Սեռը

Երկրի ծածկագիրը

Ծննդավայրը

Տրվել է

ՈՒմ կողմից

Վկայականի համարը

Անձնական համարը

Վկայականը վավերական է:

Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են անգլերեն:

Վկայականի 4-րդ էջը հատկացվում է օտարերկրյա պետություններում կացության վկայականի վավերականության ժամկետները նշելու համար: Էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «THIS CERTIFICATE IS VALID FOR FOREIGN COUNTRIES UNTIL» բառերը:

Վկայականի 5-րդ և 6-րդ էջերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության իրավասու մարմինների կողմից նշումներ կատարելու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՆՇՈՒՄՆԵՐ» և «OBSERVATIONS» բառերը: Վկայականի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետություններում իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվություններ տալու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԻԶԱ» և «VIZA» բառերը: Վկայականի շապիկի նախավերջին էջի կենտրոնում հայերեն և անգլերեն գլխատառերով նշվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ», «THIS CERTIFICATE IS THE PROPERTY OF THE REPUBLIC OF ARMENIA», «THE HOLDER OF THIS CERTIFICATE IS UNDER THE PROTECTION OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Նույն էջի ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ 32 ԷՋԻՑ Է:» և «THIS CERTIFICATE CONTAINS 32 PAGES» նախադասությունները: Վկայականները համարակալվում են դակման միջոցով:

 

(նկարագիրը փոթփ. 27.11.08 թիվ 1398-Ն, 05.04.12 թիվ 419-Ն որոշումներ)

 

Ձև

i

.____________.

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ               | Լուսանկար  |

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ         |Recent photo|

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ          |            |

(ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ     |            |

APPLICATION FORM                |            |

FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM    |            |

                 OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS    .____________.

                           OF STATELESS PERSON

 

1. Ազգանունը, անունը/Surname, name _______________________________________

 

2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth ______ _______ ________

 

3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ____________________________

 

4. Սեռը/Sex _______________ 5. Հեռախոսահամարը/Telephone __________________

 

6. Հասցեն/Address ________________________________________________________

 

7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previous citizenship_____

 

8. Զբաղմունքը/Occupation _________________________________________________

 

9. Կացության ժամկետը/Duration of stay ____________________________________

 

10. Կացության վկայականի համարը/Certificate No. ___________________________

(լրացվում է վկայականի ժամկետը

երկարաձգելու դեպքում)

 

11. Տրվել է/Date of issue ________________________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու

դեպքում)

 

12. Վավերական է մինչև/Valid until _______________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը

երկարաձգելու դեպքում)

 

13. Ամսաթիվը/Date _______ 14. Ստորագրությունը/Signature __________________

 

Ծառայողական նշումներ/For official use only

 

1. Կացության վկայականի համարը ________ _________ ________________________

 

1.1. Հանրային ծառայությունների համարանիշը ________________

 

2. Տրվել է _______________ 3. Վավերական է մինչև _____ ________ __________

 

4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև ______________________

 

5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար

վճարված պետական տուրքի չափը ___________________________________________

 

6. Ստորագրությունը _______________________________________________________

 

(ձևը լրաց. 29.11.07 թիվ 1405-Ն, 05.04.12 թիվ 419-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2006
N 318-Ն
Որոշում