Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 21 ...

 

 

040.1891.191105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1891-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2168-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու մասին» N 2168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

ա) որոշման 5-րդ կետում`

i

«բ» ենթակետում «400» և «600» թվերը փոխարինել համապատասխանաբար «250» թվով, իսկ «50» թիվը` «60» թվով,

«գ» ենթակետի 2-րդ և 3-րդ պարբերությունները միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2005-2006 թվականներին` 1356900 հազ. դրամի»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) 2005-2006 թվականների ընթացքում ընկերության շենքերի, շինությունների վերանորոգման և վերակառուցման, հաստոցային պարկի վերազինման, նոր լաբորատորիաների և արտադրատեսակների ներդրման նպատակով կատարել 135690 հազ. դրամի չափով ներդրում».

i

բ) որոշման 7-րդ կետում «տրամադրվում գնորդին» բառերը փոխարինել «տրամադրվում «Օրբիտա» փակ բաժնետիրական ընկերությանը» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2005
N 1891-Ա
Որոշում