Սեղմել Esc փակելու համար:
1956 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1956 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԵՌՆ ...

 

 

020.0594.260805

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1956 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 օգոստոսի 2005թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում ստորագրված` Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1956թ. մայիսի 19-ին Ժնևում` բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագիրը կարգավորող պայմանների միօրինականացման նպատակով:

2. Կոնվենցիան կիրառվում է վարձու տրանսպորտային միջոցներով բեռների ավտոտրանսպորտային փոխադրումներին վերաբերող ցանկացած պայմանագրի նկատմամբ, երբ պայմանագրում նշված բեռների ընդունման վայրը և բեռների առաքման վայրը գտնվում են երկու տարբեր երկրների տարածքներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է քննության առարկա կոնվենցիայի Պայմանավորվող կողմ` անկախ պայմանագրի կողմերի բնակավայրից և ազգությունից:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի 5-րդ կետի ուժով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են չփոխել կոնվենցիայի դրույթները երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի միջև հատուկ պայմանագրերի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող կողմերը ոչ կիրառելի են դարձնում կոնվենցիան իրենց սահմանային երթևեկության նկատմամբ կամ թույլատրում են կոնվենցիայի օգտագործումը տրանսպորտային գործողություններում, որոնք իրականացվում են բացառապես բեռնագրերի նշանակման տարածքում և սահմանում են բեռի սեփականության իրավունքը:

3. Վարձու տրանսպորտային միջոցներով բեռների ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրերի պայմանների միօրինականացման նպատակով քննության առարկա կոնվենցիան սահմանում է նշված պայմանագրերի պայմանները, մասնավորապես` սահմանում է բեռնագրի կազմման կարգը, բեռնագրում պարունակվող տվյալները, բեռն ուղարկողի, փոխադրողի, ստացողի իրավունքներն ու պարտականությունները, բեռն ուղարկողի, փոխադրողի, հաջորդող փոխադրողների պատասխանատվության դեպքերը և սահմանները, բեռնափոխադրման պայմանագրի կողմերի միջև վեճերի լուծման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1956 թվականի մայիսի 19-ին Ժնևում ստորագրված` Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 օգոստոսի 2005 թվականի

ՍԴՈ-594

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.08.2005
N ՍԴՈ-594
Որոշում