Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 150 Ո ...

 

 

040.0142.230597

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 1997 թ. թիվ 142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթների հաստատման մասին» թիվ 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա/ ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

i

Այդ կապակցությամբ որոշման 4-րդ և 5-րդ կետերը համապատասխանաբար համարել 3-րդ և 4-րդ կետեր.

i

բ/ որոշման 3-րդ կետում և որոշմամբ հաստատված պետական պատվերի օբյեկտների կապիտալ շինարարության կապալի պայմանագրերի կնքման և կատարման կարգի ժամանակավոր հիմնադրույթներում «Հայճարտպետվարչության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերով.

i

գ/ որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով.

«5. Սահմանել, որ կապիտալի ընտրության մրցույթի արդյունքները հաստատելու օրվանից երկշաբաթյա ժամկետում պատվիրատուի և կապալառուի միջև կնքվում է պայմանագիր, որտեղ ներառվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, պատվիրատուի և կապալառուի կողմից ստորագրված ֆինանսավորման ժամանակացույցը /ձևը կցվում է/:

Ֆինանսավորման ուշացման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատվիրատուի միջոցով, ուշացված յուրաքանչյուր օրվա համար, կապալառուին վճարում է տուգանք` չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով: Կապալառուի կողմից պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում /հաշվի առնելով լրացուցիչ համաձայնագրով սահմանված ժամկետը/ կապալառուն վճարում է պատվիրատուին ուշացված յուրաքանչյուր ամսվա համար տուգանք` պայմանագրային գնի 3 տոկոսի չափով, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ֆինանսավորման ուշացման դեպքում սույն որոշման 5-րդ կետով սահմանված տուգանքը վճարում է օբյեկտի նախահաշվային փաստաթղթերում նախատեսված «չնախատեսված ծախսերի» հոդվածի հաշվին, որով այդ միջոցները պայմանագիր կնքելիս մնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրության տակ:

i

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել չնախատեսված ծախսերի հաշվարկման և կիրառման կարգը»:

i

դ/ ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ժամանակավոր հիմնադրույթների 2-րդ, 3-րդ կետերը և 8-րդ կետի երկրորդ պարբերությունը.

i

ե/ ժամանակավոր հիմնադրույթների 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Օբյեկտի շինարարական աշխատանքների արժեքը որոշվում է մրցույթի արդյունքների հիման վրա: Կատարված աշխատանքների հաշվարկները տարվում են յուրաքանչյուր ամիս:

Կատարված աշխատանքների վճարումը կատարվում է համաձայն երկկողմ կազմված ակտի` այն ստորագրելու օրվանից 15-օրյա ժամկետում».

զ/ ժամանակավոր հիմնադրույթների 8-րդ կետի 1-ին պարբերությունը «երկարաձգման» բառից հետո լրացնել «և պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին երկարաձգման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի» բառերով.

i

է/ ժամանակավոր հիմնադրույթների 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Օբյեկտի շահագործման հանձնման ժամկետն երկու ամսից ավելի խախտելու դեպքում պատվիրատուն իրավասու է սահմանված կարգով որոշելու պայմանագրի լուծման հարցը».

i

ը/ ժամանակավոր հիմնադրույթների հավելվածի /օրինակելի պայմանագիր/ 8-րդ կետից հանել «և ենթակա է ճշտման յուրաքանչյուր եռամսյակի արդյունքով» բառերը.

i

թ/ օրինակելի պայմանագրի 9-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «տվյալ ժամանակամիջոցում գործող գներով» բառերը: Նույն կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարված աշխատանքների վճարումների ուշացման և պարտքերի գոյացման դեպքում պատվիրատուն փոխհատուցում է կապալառուի պարտքերը` մարելով տուգանքների և տույժերի գումարներից գոյացած վնասները».

i

ժ/ օրինակելի պայմանագրի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պատվիրատուն փոխհատուցում է կապալառուին մոնտաժման ժամկետի երկարացման հետևանքով հասցված վնասները սարքավորումների մոնտաժման գումարի 0.1 տոկոսի չափով` ուշացված յուրաքանչյուր օրվա համար, սակայն պայմանագրային գնի 10 տոկոսից ոչ ավելի»:

2. սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:

 

ՁԵՎ

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

_________________________________________________________________________

 ԹԻՎ   ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ                 ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ    ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 ԹԻՎ   ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ                  ԳՈՒՄԱՐԸ           ԺԱՄԿԵՏԸ

Ը/Կ   (ԱՄԻՍԸ, ԵՌԱՄՍՅԱԿԸ)

_________________________________________________________________________

  1          2                            3                 4

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

Ֆինանսավորման ժամանակացույցը մշակված է համաձայն պայմանագրային գնի մասին արձանագրության և պայմանագրի աշխատանքների կատարման օրացուցային ժամանակացույցի:

Ֆինանսավորման գումարը ճշտվում է կատարված աշխատանքների երկկողմ ստորագրված ակտերի համաձայն:

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ______________________________

(ստորագրությունը)

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________________  ԿԱՊԱԼԱՌՈՒ ____________________

                   (ստորագրությունը)                (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.1997
N 142
Որոշում