(ուժը կորցրել է 22.06.12 թիվ 769-Ն որոշում)
i
040.1149.230804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2004 թվականի N 1149-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 239 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, 38-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 22.12.11 թիվ 1932-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
i
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի մարտի 20-ի N 91 հրամանով սահմանված կարգով հաշվարկված գներով.
բ) մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում N 1 հավելվածով սահմանված արտադրանքի իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:
(2-րդ կետը փոփ. 09.12.10 թիվ 1599-Ն որոշում)
i
3. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման մասին» N 239 որոշումը` բացառությամբ 2-րդ կետի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1149-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
.__________________________________________________________________.
| Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Արտադրանքի բնութագիրը |
|________________________________|_________________________________|
|0407 00 |Թռչնի ձու |
|________________________________|_________________________________|
|110100 |Ալյուր |
|________________________________|_________________________________|
|1507 10 900, 1509 90 000, |Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, |
|1512 19 910, 1515 29 900 |եգիպտացորենի յուղ (ձեթ) |
|________________________________|_________________________________|
|1516, 1517 |Կենդանական և բուսական ճարպեր, |
| |հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
|________________________________|_________________________________|
|1604 - 1605 |Պատրաստի սննդամթերք` ձկից և |
| |խեցգետնանմաններից, կակղամորթներից|
| |և ջրային այլ անողնաշարավորներից |
|________________________________|_________________________________|
|1701, 1702 90, 1703, 1704 |Շաքար, շաքարից պատրաստված |
| |հրուշակեղեն կակաո չպարունակող |
|________________________________|_________________________________|
|1805 00 000, 1806 |Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո |
| |պարունակող այլ սննդամթերք |
|________________________________|_________________________________|
|1901 10 000 |Մանկական սնունդ |
|________________________________|_________________________________|
|1902 - 1905 |Մակարոնային արտադրանք, ալրային |
|(բացի 1905 90 300-ից) |հրուշակեղեն |
|________________________________|_________________________________|
|2001 - 2008 |Մթերք` ստացված բանջարեղենի, |
|(բացի 2002 90-ից, 2007 99-ից,) |պտուղների (մրգերի), ընկույզների |
| |կամ բույսերի այլ մասերի |
| |վերամշակումից |
|________________________________|_________________________________|
|2101-2104 |Տարբեր սննդամթերք, խմորիչ |
|________________________________|_________________________________|
|2201 - 2209 00 |Ալկոհոլային և ոչ ալկոհոլային |
|(բացի 2202 90 100-ից, |խմիչքներ, քացախ |
|2203 00-ից, 2208 20 120-ից, | |
|2208 20 400-ից, 2208 20 620-ից, | |
|2208 20 890-ից) | |
|________________________________|_________________________________|
|2501 00 91 |Կերակրի աղ |
|________________________________|_________________________________|
|2707, 2710 (բացի 2710 11 410-ից,|Նավթամթերք և յուղեր (բացի |
|2710 11 450-ից, 2710 11 490-ից, |ավիացիայի համար նախատեսվածից) |
|2710 19 410-ից), 2710 11 310-ից,| |
|2710 11 700-ից), 2710 19 210-ից,| |
|2710 19 810-ից), 2710 19 830-ից,| |
|________________________________|_________________________________|
|3303 00 - 3306, |Օծանելիք և հարդաջուր, |
|3307 10 000, 3307 20 000 |կոսմետիկական, մազերի խնամքի, |
| |բերանի խոռոչի հիգիենայի, |
| |սափրվելու, հակաքրտնքային |
| |միջոցներ և հոտազերծիչներ |
|________________________________|_________________________________|
|4014 90 100 |Մանկական ծծակներ |
|________________________________|_________________________________|
|6810 91 |Երկաթբետոնե շինարարական կրող |
| |կոնստրուկցիաներ, պատրաստվածքներ |
| |բետոնից ամրանավորված կամ |
| |չամրանավորված |
|________________________________|_________________________________|
|9018 31 100 |Ներարկիչներ պլաստմասսայից, |
| |ասեղով կամ առանց ասեղի |
.__________________________________________________________________.
(ցանկը փոփ. 23.12.04 թիվ 1829-Ն, 02.02.06 թիվ 238-Ն, 19.10.06 թիվ 1454-Ն, 28.08.08 թիվ 976-Ն, 08.07.10 թիվ 847-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1149-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 22.12.11 թիվ 1932-Ն որոշում)